Ռուսական կողմը հրապարակել է պատերազմի ընթացքում ձեռքբերումների տվյալները… Երբ հարցրի՝ ինչու չեն հրապարկում՝ քանի երեխա ու խաղաղ բնակիչ են սպա նել այդքանը գր ավելու համար, մեկը գրել է… Նարին Փայլակյան

Նարին Փայլակյանը գրում է. Վախենում եմ մարդկության ապագայի համար: Ռուսական կողմը հրապարակել է պատերազմի ընթացքում գրա ված տարածքների, զենք-զի նամթերքի տվյալները։ Այսինքն իրենց ձեռքբերումներն են ներկայացրել։

Հոդվածի տակ հարցրել եմ . «Իսկ ինչու չեն հրապարկում, թե քանի երեխա ու խաղաղ բնակիչ են սպա նել այդքանը գր ավելու համար»։ Մեկը գրել է. «Արցախում էլ էին երեխաներին սպ անում ,ինչու վատ չէիր զգում… բա ինչի իրենք մեզ չէին խղճում».

Ես չգիտեմ ինչ պատասխանեմ ,թերեւս չարժի էլ պատասխանել։ Նման դատարկագլուխներին դժվար կլինի փոխանցել ապրումներս ,բացատրել թե ինչ եմ զգացել… և հիմա ինչ եմ զգում ամեն մի լուրից, զո հված երեխաների լուսանկարներ տեսնելիս։

Ցավն այն է, որ այսպիսի արձագանքները շատ են։
Ինչ է ,պիտի ուրախանամ որ մի քանի շիզոֆրենիկ ֆաշիստի պատճառով անմեղ մարդիկ են զո հվում, միայն նրա համար որ իրենք մեզ չէին խղճո՞ւմ ։
Միայն անասնական բնազդով առաջնորդվողը կարող է նման կերպ մտածել։ Պիտի ցնծա՞մ, որ Դոնբասում, Խարկովում, Լուգանսկում, Մարիոպոլում…

երախաներ են զ ոհվում, միայն նրա համար որ ռուսն ու ուկրաինացին մեզ չէին սատարում։ Երբեմն նախանձում եմ այն մարդկանց, ովքեր թքած ունեն թե ինչ է կատարվում իրենց շուրջը։Անտարբեր ,էգոիստ ,եսակենտրոն ,սառը …ջայլամային կեցվածքով ,երջանիկ ապրում են. «Թեկուզ ջրհեղեղ…»։ Մարդկությունն արհասարակ բարոյազր կվել է։ Համատարած հումանիզմի ճգնաժամ է ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *