Սա նշանակում է, որ ՀՀ-Ադրբեջան փաշինյանական համաձայնությունները հօ դս ցն դեցին։ Ադրբեջանցիներն այսօր խոսում են մեկ շաբաթյա ժամանակի մասին, որը… Արթուր Ղազարյան

Սա նշանակում է, որ ՀՀ-Ադրբեջան փաշինյանական համաձայնությունները հօ դս ցն դեցին։ Ադրբեջանցիներն այսօր խոսում են մեկ շաբաթյա ժամանակի մասին, որը… Արթուր Ղազարյան

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրանն ու Ադրբեջանը երեկ պայմանավորվեցին կառուցել ավտոմոբիլային ու երկաթգծի 55 կմ երկարությամբ ճանապարհ, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, Իրանի

տարածքով, շրջանցելով ՀՀ-ն։ Սա նշանակում է, որ Հայաստան-Ադրբեջան փաշինյանական համաձայնությունները հօ դս ցն դեցին։ Խաղաղության դարաշրջանը երեկ միակողմանի չեղարկվեց Բաքվի կողմից, հենց նույն օրը երբ Արաբաթ (կամ

Ազարատ՝ ինչպես նրան անվանում է թուրքական մամուլը) Արարատ Միրզոյանը անիմաստ հանդիպում էր Չավուշօղլուի հետ Թուրքիայում։ Ադրբեջանցիներն իրենց հարթակների մեջ այսօր խոսում են մեկ շաբաթյա ժամանակի մասին, որ տրվել է

Հայաստանին ու Ղարաբաղին։ Նույնքան ժամանակ, մինչև 18/03/22 թվականը, նշվել էր նաև ադրբեջանցիների կողմից Արցախի ԱԺ կոտրված ֆեյսբուքյան էջում։ Արցախի իշխանությունները ճիշտ կլինի արդեն իրենք հայտարարեն դիրքային ու

տարածքային կո րուստների մասին, որ ադրբեջանցիները մի շաբաթից ավել թմբկահարում են իրենց լրատվականներում։ Արցախի իշխանություններ, ի՞նչ ունեք այլևս կորցնելու, երբ մեն մենակ եք մնացել ձեր խնդիրներով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *