Ու՞ր եք… Ինչու՞ արցախցի քաղաքական ԲՈԼՈՐ դեմքերը՝ Սարգսյաններ, Քոչարյաններ և այլն, Արցախում չեն այն ժամանակ, երբ… Արուսյակ Տեր-Հայրապետյանի ԴԻՊՈՒԿ հարցադրումը

Արուսյակ Տեր-Հայրապետյանն իր էջում գրել է.
Ինչու՞ արցախցի քաղաքական ԲՈԼՈՐ դեմքերը՝ քաղգործիչներ, գեներալներ, նախկին նախագահներ, վերլուծաբաններ և քաղաքագետներ այժմ Արցախում չեն։ Սարգսյաններ, Քոչարյաններ, Օհանյաններ և

այլն, ովքեր դժ գոհ են Հայաստանյան քաղաքական կյանքից, ինչու՞ Արցախում չեն, և նենց քաղաքականություն չեն զարգացնում, որ օգնի Արցախին չհայաթափվել, գազ էլ ունենալ՝ կարծեմ իրենք մշտապես կարողանում էին ռուսների հետ

լեզու գտնել, պահպանել մշակութային արժեքները և հնարավորությունը երբևէ Արցախի հարցին վերադառնալ ազգերի ինքնորոշման սկզբունքից։ Ինչու՞ են արցախցի կարկառուն փարձառու քաղաքական

գործիչները այժմ այսքան իներտ ու անգործ, երբ Արցախում կան կոնկրետ խնդիրներ ումակնառու է, որ այնտեղի էսօրվա ղեկավարներն անընդունակ են որևէ հայանպաստ և հայամետ կեցվածքի։ Դե ձեզ տեսնեմ, հայրենասերներ, Ազգային ժողովում և

Հունաստաններում հանգիստ նստելու փոխարեն գործով ցուցադրեք, որ դուք քաղաքականությամբ էիք զբաղվում, քանի որ հայրենասեր այրեր եք։ Հիմա հենց իսկական ժամանակն է արցախցի քաղաքական այրերին և տիկնանց գործելու, հանուն Արցախի պահպանման։ Արցախում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *