Աուրեն Սուրենյանցն իր էջում գրել է.
Իրական խաղաղության և Նիկոլի “խաղաղության” տարբերությունը։ Քիչ առաջ, Քաղաքացիական պայմանագրի “ամենաինտելեկտուալ” պատգամավորներից 1-ը` գեներալ Գագիկ
Մելքոնյանը հո խորտաց, թե պատ երազմի ժամանակ ղարաբաղցիների 70 տոկոսը փախել է Արցախից։ Այս գռեհկաբանության համար հայցում եմ Արցախի մեր հայրենակիցների ներողամտությունը։ Սակայն ավելի խորքային բան եմ ուզում ասել։ Հենց այստեղ է խաղաղության իմ տեսլականի ու Նիկոլ
Փաշինյանի ու նրա թիմի “խաղաղության” տարբերությունը։ Իմ պատկերացումների հիմքում Արցախը մերժելը չէ, այլ պրագմատիկ քաղաքականությամբ արցախցիների անվտ անգությունը ապահովելը։ Ես ասում եմ` վտանգավոր է անիրական օրակարգ գեներացնելը, օրինակ` այս շրջանում, Արցախի անկախության պահանջ դնելը,
քանի որ դա ավելի խ ոցելի է դարձնելու արցախցիների անվ տանգությունը։ Նիկոլի Փաշինյանի թիմի “խաղաղության” փիլիսոփայությունը հակաղարաբաղյան տրամադրություններ գեներացնելն է, որը հանգում է արցախցիների հանդեպ անտագոնիստական միջավայրի ստեղծմանն ու Արցախից “ձեռքերը լվանալուն”: