Չէ՞ որ սրանից առաջ ուրիշ պատ երազմ է եղել, այդ պատ երազմը հար վածեց Հայաստանին… Արդյո՞ք մեր վր դովմունքն այն ժամանակ այս աստիճանի էր, այն դեպքում, երբ… ֆրանսիացի նահանգապետ
Ֆրանսիայի Ռոն-Ալփ ռեգիոնի նահանգապետ Լորան Վոքյեզը 18.03.2022թվականի իր ելույթում խոսելով Ուկրաինայի պատ երազմը դա տապարտելու հարցում Ֆրանսիայի ակտիվության մասին, մասնավորապես, ասել է հետևյալը. «Բայց չէ՞ որ սրանից առաջ այլ պատ երազմ է եղել: Այդ նախորդ
պատ երազմը հար վածեց ՀՀ-ին: Այդ նախորդ պատ երազմը Արցախում էր: Այն հրահ րվեց մի պետության կողմից, որը սնվում է նավթային շահերով: Այդ երկիրը Ադրբեջանն է, որը իր սպառազ ինությամբ ջախ ջախեց հայերի հերոսական դիմադրությունը Արցախի տարածքում: Արդյո՞ք մեր վրդ ովմունքը այն ժամանակ այս աստիճանի էր, արդյո՞ք կիրառվեցին միջազգային տնտեսական
պատ ժամիջոցներ, այն պարագայում, երբ այնտեղ նույնպես թի րախավորված էր ազատությունը: Հակառակ նրա, որ հայ ժողովուրդը մեզ համար եղբայր ժողովուրդ է, հակառակ նրա, որ ֆրանսահայ համայնքը Ֆրանսիայի պատմության մի մասնիկն է կազմում, հակառակ այս ամեն ինչի, մենք բոլորս նույն հակազդեցությունը ցույց չտվեցինք:
Սա մտածելու տեղիք է տալիս: Մեր անելիքը միայն Միսաք Մանուշյանին մեծարելը չի, մենք պարտականություն ունենք ՀՀ-ի նկատմամբ: Այդ ժողովուրդն իր պատմության մեջ շատ է տառապել: Մենք պատասխանատու ենք նաև ֆրանսահայ համայնքի առաջ, ու այդ պատասխանատվությունը
չպետք է սահմանափակվի Մանուշյանին Պանթեոնում վերահուղարկավորելով: Մանուշյանի հիշ ատակը մենք կհարգենք միայն այն դեպքում, երբ ՀՀ-ի կողքին կանգնենք մշտապես, երբ նրա շուրջ գտնվող ուժերը փորձեն հար ձակվել ՀՀ-ի վրա: Ֆրանսիան պարտավոր է պաշտ պանել հայ ժողովրդին ամեն անգամ, երբ ՀՀ-ն վտ անգի ենթ արկվի»: