Ռևանշիստներն ասում են՝ «ծախեցին Հայաստանը», ու նստած սպասում են՝ ե՞րբ են թուր քերը գալու իրենց տներից հանեն: Ախր, այս մարդիկ խոսելուց առաջ միթե՞ չեն մտածում այն մասին, որ… Գրիգոր Ֆնդիկյան
Գրիգոր Ֆնդիկյանն իր էջում գրել է.
Իշխանությունը փորձում է բանակցությունների միջոցով խաղաղություն հաստատել հարևանների հետ, որն էլ նշանակում է բացել ճանապարհները: Ունենալ առևտուր և ոչ միայն հարևանների հետ, այլ այդ ճանապարհով առևտրային կապեր հաստատել մինչև Եվրոպա: Սակայն արի ու տես, հասարակության որոշ զանգվածի մի մասը
գիտակցելով, մի մասը անգիտակցաբար էս ամեն ինչը տեսնում են, որպես թշ նամու հետ ապրել, հարևանություն անել, նստել վերկենալ, սուրճ խմել կամ միասին ռեստորաններ գնալ ։ Այն զանգվածը ովքեր խաղաղություն կնքելը շատ լավ հասկանում են և շատ լավ հասկանում են, որ իրոք դա անհրաժեշտ է Հայաստանին ու երկիրը զարգանալու
միակ տարբերակը դա է: Խոսքս ռեվանշիստների մասին է, քանի որ իրենց չի հաջողվել նման հարցի շուրջ բանակցել, որովհետև իրենց երկրի զարգացումը ձեռնտու չէր: Սրանք ամեն գնով փորձում են այս ամեն ինչը ներկայացնել, իբր Հայաստանը լցնելու են թուրքերով, ճանապարհները բացելը` նշանակում է ծախել ՀՀ-ն, թուրքին թողնել մեր երկիրը ու նման տարաբնույթ ցն դաբանություններ: Այս հարցին հիվանդագին ձևով
նայող երկրորդ զանգվածը այն անգրագետ մասսան է, ում վրա կարողանում են շատ հեշտ աշխատել: Այդ նույն ռեվանշիստները որոնցից լսում ենք նորից նույն արտահայտություններն ու սրանք նստած սպասում են, թե ե՞րբ են թուրքերը գալու իրենց տներից հանեն: Ուղեղիդ մեջ չտեղավորվող անտրամաբանական մտածելակերպ։ Ախր մտածում ես, այս մարդիկ այդպիսի արտահայտություններ
անելուց առաջ, մի թե՞ չեն մտածում այն մասին, որ թուրքն այսպես, թե այնպես, միշտ եկել ու գալիս է մեր երկիր, թե տուրիզմով, թե բիզնեսի շրջանակներում: Ավելի ծիծաղելի է, որ սրաննց նմանների մեծ մասը հաստատ եղել են Թուրքիայու: Ասեմ ավելին, աշխատել են թուրքի ծեր և մանուկ են խնամել, թուրքական հաց են կերել, թուրքի հետ են
հաց կերել: Արի և տես, էլ ո՞նց կլինի, ճանապարհ բացվելուն դեմ են մարդիկ: Ինքնաթիռով Թուրքիա թռչելը դավաճանություն չի, իսկ գնացքով գնալը կամ ապրանք տեղափոխելը դա վաճանություն է : Այս ամենի մեջ ամենա ծիծաղելին և հետաքրքիրը հենց նա է, որ այս ամեն ինչի մեջ սրանք միայն վատը տեսնում են թուրքի հետ առևտուր անելը երկաթգծի ճանապարհով: Սակայն ավտոբուսով, ինքնաթիռով տարիներ շարունակ ՀՀ ապրանք տալը թուրքիայից
շատ նորմալ է: Իրենց համար փաստորեն այստեղ ամբողջ խնդիրը գնացքի մեջ է, գնացքով հարևան երկրով Եվրոպա գնալը դավաճանութուն ։
Ուշքի եկեք հայեր, ի վերջո ունեցեք ձեր սեփական կարծիքը և տրամաբանությունը: Ի վերջո ինքներդ սովորեք ձեզ հարգել: Հասկանում եմ դժվար է: Ձեր տեսակին տարիներ շարունակ այդքան բթացրել են,բայց հիմա ազատ մտածելու ու արտահայտվելու հնարավորություն ունեք ։