Ավագ Պապոյանն իր էջում գրում է. Ֆեյսբուքում լոքշություն է… Մի հատ պատմություն պատմեմ խրատի կարգի, ձեզ պետք կգա. Շաուրմա շատ եմ սիրում, մասնավորապես Գյումրու ՙՙՊաբեդայիՙՙ սֆետաֆոռի մոտինը,/ անունը չեմ գրում, որ չստացվի առանց գումարի ռեկլամ եմ անում, ղուրբանս իրանք ճճճ/ ամեն անգամ այդպես անցնելիս, բուկըս վեց-վեց է անում,
անտարբեր չեմ կարողանում անցնեմ. Էն օրն էլ տաքսի կանչեցի ու գնացի գործերով, տառտուից լիճ գալուց, վարորդին խնդրեցի ձախ մտնի, կանգնի. Իջա ու մտա ներս, հերթ էր, մի քանիսը չտեսնելու տվեցին, որ ձեռնափայտով եմ ու հազիվ եմ քայլում, ես էլ դե ի՞նչ մի զոռ ունեմ այդ
մարդկանց վրա / կարող է իրենք էլ են շտապում, միգուցե հիվանդի համար են տանում կամ էլ առավոտից սոված են/, խելոք քաշվեցի կողքի, հերթիս եմ սպասում. 2 հոգու սպասարկելուց հետո, երբ աշխատողը իր հերթը հասած 35-40-ին մոտ տղային հարց տվեց, թե ի՞նչ ես պատվիրում, վերջինս անսպասելիորեն պտտվեց իմ
կողմը, թե -Ախպերս, ի՞նչ բդի վերցնես. – Լավ է ընկեր ջան, ապրիս, դու զակազըդ տուր, ես կսպասեմ,- ժպտալով պատասխանեցի ես. – Այ ցա վդ տանիմ մարդկություն, հարգանք, մարիֆատ ամբողջը վերացա՞վ, դու էդ վիճակովդ կայնիս, սպասե՞ս, ըսա ընկեր ջան, զակազդ տուր. Մինչ էդ պահն ամեն ինչ սովորական էր,
չէի էլ նեղվում սպասելուց, սակայն էդ տղայի ուշադրությունից լավ զգացի ինձ, անկախ ինձնից մի տեսակ հուզվեցի, զակազըս արեցի, վերցրի, էս ախպերը օգնեց մինչ տաքսուն հասա, մի հատ էլ դուռը բացեց ու օգնեց նստեմ, իմ բազմաթիվ շնորհակալ եմ-ները և աբռիս ջիգյար-ները լսելով, դուռը փակեց գնաց. ՙՙՄարդկությունըՙՙ չի մե ռել
ժողովուրդ ջան, թվում է փոքր բան է, աննշան, սակայն էդ փոքր բաներից է մեծ բան ստեղծվում, այդ հասարակ ուշադրություններն են որ մարդկանց հավատ են ներշնչում, թե դեռ ամեն բան կորած չէ, թեկույզ թեթև ժպիտ, սակայն մի զլացեք, դուք էլ ուրիշներին պարգևեք. Առողջ էղեք Արև ձեզի