Ռուս-թուրքական տանդեմը փորձում է Հայաստանին պարտադրել Ադրբեջանի առաջարկած հաշտության համաձայնագիրը, որովհետև… Արամ Սարգսյան
Արամ Սայգսյանը գրում է.
Տպավորություն ունեմ, որ ռուս-թուրքական տանդեմը փորձում է ՀՀ-ին պարտադրել Ադրբեջանի առաջարկած հաշտության համաձայնագիրը,
քանի որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն խաղաղության հասնելու միջոցը առաջարկել ու առաջարկում են Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Վստահ եմ, որ Լավրովի մեկ զանգը, նույնիսկ աշխարհաքաղաքական այս
իրավիճակում, բավարար էր Արցախի գազամատակարարման վերականգնման ու Ադրբեջանին կարգի հրավիրելու համար: Իսկ եթե ՌԴ-ն ուզում է, սակայն չի կարողանում, ապա
պետք է հետևություններ անել. 1) Միութենական պետությունը ոչ միայն անկախության, այլ նաև տարածքային կորուստ է լինելու, ինչպես արդեն մեկ անգամ եղել է։ 2) Մենք պիտի հույսներս դնենք
մեզ վրա՝ փորձելով ներգ րավել համայն հայության ներուժը։ 3) Ներդաշնակենք մեր արտաքին ու տնտեսական քաղաքականությունը, նախապատվությունը տալով ժողովրդավար ու տեխնոլոգիապես զարգացած երկրներին։