Այժմ դիմում եմ այն անբարեխիղճ սեփականատերերին, ովքեր բնակարան են հանձնում վարձակալության և մեր քաղաքացուն հանում են տնից ավել գումար վաստակելու համար… Հայկ Ստեփանյան
Հայկ Ստեփանյանն իր էջում գրել է.
ՀՀ ժամանող հյուրերի մեծ թվի պատճառով անշարժ գույք վարձակալության հանձնողները գները անգամներով բարձրացնում են։ Ես լսում եմ դեպքեր երբ 3, 4, հինգ տարի բնակարանը վարձակալած
ընտանիքներին բնակարանի սեփականատերերը պարզապես փաստի առաջ են կանգնեցնում՝ առաջարկում են կամ անգամներ բարձր վճարել, կամ լքել բնակարանը, որ այն հանձնեն Հայաստան ժամանած հյուրերին բարձր գնով։ Ինձ դիմելիս մի
քանի քաղաքացի հարցրել են արդյո՞ք հնարավոր է ինչ որ ձև զսպել գնաճը… Ց ավոք, պետությունը չունի ուղիղ լծակներ ազդելու անբարեխիղճ սեփականատերերի վրա, բայց կան այլ մեթոդներ։ Ձեռնարկել է պետք միջոցներ մեր խոցելի խավին
օգնելու նպատակով։ Հասկանալի է, որ վարձով բնակվող մեր հայրենակիցները արդեն իսկ ամեն ամիս մեծ ֆինանսական բեռ են կրում, իսկ կտրուկ գնաճը աղքատության կարող է հանգեցնել։ Սիրելի հայրենակիցներ՝ հյուրերը կգան կգնան, կշատանան
ու կքչանան, սակայն մենք հայերս՝ կմնանք։ Հայը հային հանում է տնից, որ էլ ավել բարձր գնով բնակարանը հանձնի մեկ ուրիշին։ Եվ սա իրականությունն է, որի մեջ մենք հայտնվել ենք… Ես դիմում եմ այն անբարեխիղճ սեփականատերերին, ովքեր բնակարան են հանձնում
վարձակալության ու այսօր մեր քաղաքացուն հանում են տնից ավել փող վաստակելու համար.
Վաղը, հյուրերը գնալու են, իսկ դուք շարունակելու եք ապրել նույն քաղաքի մեջ, այն նույն մարդկանց հետ ում երկու դրամ ավել վերցնելու համար հանեցիք տնից… ու մի օր նորից հանդիպելու եք նրանց։ Մտածեք սրա մասին։