Երբ ասում են` խաղաղապահները ժամանակավոր են, պետք չէ մտածել, որ ռուսների դեմ չեն գնա։ Արցախում կրա կոցներն ու երեկվա ներխ ուժումը վկայում է այն մասին, որ… Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Մեր գլխավոր թերություններից է` չտեսնել կամ չտեսնելու տալը։ Արխային ընկնելը, չպատրաստվելը վատ սցենարների, ելքի մի քանի պլաններ չգծելը։ Լինի դա պատ երազմից առաջ, ընթացքում, թե հետո։ Մինչ պատ երազմը մենք

մեզ խաբում էինք անպարտելիության միֆով, Լեռնային Ղարաբաղի կարգավորման հստակ ծրագրի բացակայությամբ` հույսով, որ ՌԴ-ն պատ երազմ թույլ չի տա։ Չէինք ընկալում կամ չէինք ցանկանում ընկալել Ադրբեջանի` պատ երազմ սկսելու մասին հայտարարությունների լրջությունը։ Հիշում եք`

պատ երազմի ժամանակ «հաղթում էինք», իսկ ով խոսում էր խնդիրներից ապա ազգովի նախատում էինք, թե բա պանիկա մի տարածեք։ Այժմ էլ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները և գործողություններն ընդունում ենք կոնկրետ ժամանակահատվածում արվող քայլ` չտեսնելով ընդհանուր պատկերը։ Երբ մտնում են Հայաստանի տարածք, մտածում ենք սահմանին ռուս

դիրքապահների տեղակայել, երբ կրա կում են Արցախում` մատնացույց ենք անում ռուս խաղաղապահներին, երբ փակում են Արցախի գազը` էլի նույն բանն ենք անում։ Եթե ինչ-որ խնդիր էլ լուծվում է, ուրեմն շունչ ենք քաշում, ու մի քանի օրից արխային ընկնում։ Ոչ մի լուրջ խոսակցություն կատարվողի գլխավոր նպատակի մասին և,

կարևորը, չեն արվում դրան դիմակայելու նախապատրաստական գործողություններ։ Ամեն կերպ չենք ցանկանում ծառերի հետևում անտառը տեսնել։ Երբ Արդբեջանը ասում է՝ հայկական զորքերը դուրս բերեք Արցախից, ճանաչեք իր տարածքային ամբողջականությունը, դա պարզապես խոսքեր չեն, ավելին` դրանք ներքին լսարանին չեն ուղղված։

Նրանք իրոք ամեն ձև փորձելու են հասնել այդ նպատակին` կրակելով, Արցախում հումանիտար աղ ետ ստեղծելով, մի խոսքով բոլոր հնարավոր միջոցներով։ Երբ ասում են` խաղաղապահները ժամանակավոր են, պետք չէ մտածել, որ դա օդ կր ակոց է և ռուսների դեմ չեն գնա։ Կգնան, իրենց հետևում Թուրքիա կա, որի կիսալոյալությունն էս

պահին օդի և ջրի նման պետք է Մոսկվային։ Ադրբեջանում դա հասկանում են, ուստի գործողություններ են անելու, որ խաղաղապահների տեղակայման ժամկետը չերկարաձգեն։ Կամ գոնե մի անգամ երկարաձգեն։ Հենց այսօր էլ դրանով են զբաղված` փորձելով ամեն ձև հեղինակազրկել խաղաղապահ առաքելությունը ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև հայաստանցիների

աչքում։ Արցախում կրա կոցներն ու երեկվա ներխ ուժումը հենց դրա մասին է վկայում։ Եթե սա չենք տեսնում` կույր ենք, եթե չենք ուզում տեսնել` ինքնախաբեությամբ ենք զբաղված և որպես պետություն չենք պատրաստվում հետևանքներին։ Մինչև պատերազմը մեր տունը քանդեց արխայինությունը և բառադիությունը, հիմա էլ քանդ ում է անտարբերությունը, անկարողությունն ու հուսալքվածությունը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *