Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը ոչ մի պարագայում չի զիջելու իր կողմից գրա վված որևէ դիրք, բարձրունք, ճանապարհ, դաշտ կամ գյուղ: Ոչ մի բան, որը գրա վել է` անկախ նվաճման ճանապարհից: Եվ անկախ գտնվելու
վայրից` լինի Արցախում, թե Սյունիքում: Բանակցություններն էլ լինելու են անպտուղ: Դրանք կարող են լավագույն դեպքում կասեցնել այդ պահին առկա առաջընթացը, սակայն ոչ երբեք նրանց ձեռքից հետ վերցնել որևէ կոր սված տարածք: Ադրբեջանը չի հանձնում պարզապես,
բանակցություններով: Ավելին, Հայաստանին որևէ զիջում անելու ցանկություն ու իմաստ Բաքվում չեն տեսնում ոչ միայն այն պատճառով, որ դա ինքնին հակասում է Ադրբեջանի և Թուրքիայի ազգային-պետական շահերին, այլև այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը համոզվել է, որ ՀՀ դե ֆակտո
թուրքամետ իշխանությունը պատրաստ է զիջել և ուժ չկիրառել կասեցնելու հայկական տարածքների օկու պացիան` անկախ դրանց չափից ու գտնվելու վայրից: Հիշենք 2020թվականի դեկտեմբերին Սյունիքի արևելյան դիրքերի հանձնումը, ապա նաև մայիսից սկսած Սյունիքի ու Գեղարքունիքի
աստիճանական օկուպ ացիան,
որոնցից հետո հայկական կողմը միայն նիստեր արեց և ոչ թե զենքով հետ շպր տեց Ադրբեջանի զորքերը, այլ կա պիտուլիանտի բերանով առաջարկեց «զոր քերի հայելային հետքաշում» անհեթեթությունը: Այսպիսի մոտեցումը կանաչ լույս է Բաքվի համար, որի շարունակությունն այսօր տեսնում ենք Փարուխում և Խրամորթում:
Կարելի է վստահ պնդել, որ սա մարսելուց հետո Ադրբեջանի կողմից հաջորդիվ նոր հարձակումներ կլինեն նաև Սյունիքի վրա: Իրավիճակը փրկելու միակ տարբերակը զի նված համակարգված դիմադրությունն է` մա րտի դաշտում ու բանակցողի փոփոխությունը` դիվանագիտական հարթակում:
Երկուսին հասնելու համար կա միմիայն մեկ միջոց` հեռացնել ՀՀ-ն դե ֆակտո կառավարող թուրքամետ խմբավորմանը և ձևավորել ազգային կառավարություն: Հայաստանը փրկվելու այլ շանս չունի: Եվ ոչ մի դաշնակից չի փրկելու մեզ, այլ միայն անելու է առավելագույնը իր համար: Ոչ մի
դաշնակից, մասնավորապես եթե տեսնում է, որ մենք ինքներս հրաժարվել ենք մեր շահերից: Սա է պարզ ճշմարտությունը: Պարզ ճշմարտություն է նաև այն, որ ազգային բոլոր ուժերը պիտի իրենց վրա վերցնեն ժողովրդի իսկական խնդիրները լուծելու պատասխանատվությունը` դուրս գալով կոմֆորտի վիճակից»: