Ադրբեջանցիք մի երկու մանաթ կտան ռուս խաղաղապահներին ու կներխ ուժեն հերթական գյուղը, իսկ հայ հայրենասերները… Վասակ Դարբինյան

Վասակ Դարբինյանը գրում է.
Ադրբեջանցիք մի երկու մանաթ կտան ռուս խաղաղապահներին և կներխ ուժեն հերթական գյուղը, խաբս կտան մերոնց և կգր ավեն հերթական բարձունքը, հայ հայրենասերները այս առիթով հերթական անգամ կմե ղադրեն Հայաստանի

իշխանությանը դա վաճանության մեջ ու չեն մոռանա խմել մեր հերթական զո հերի կենացը, հընթացս հավատարմության մի թեթև երդում տալով ռուսներին,- միջին վիճակագրական հայը կփորձի տարբերել խաղաղության դարաշրջանի գեր

եզմանափորին խաղաղության դարաշրջանի ճարտարապետից, ավելի ուշիմները կսպասեն, թե էսօ՞ր ինչ կասի մեր մասին Վլադիմիր Ժիրինովսկին, ինչ-որ պահի կհետաքրքրվեն՝ հա, իմիջիայլոց, սա՞ղ է, թե մե ռած… Մեծահարուստները,

առևտրականները, սպասավորները հարց կտան իրար՝ որքա՞ն է դոլարը, ինչքա՞ն է ռուբլին, ինչքա՞ն է ոսկին, կմեկնաբանեն՝ դե հա, կռ իվ է,
ու պայծառակերպության մի պահի կզարմանան՝ ինչ են գրա վե՞լ… Ինչպե՞ս են գր ավել, ե՞րբ են գրա վել… Եվ էս հանգի մեջ, էս մակարդակով՝

Հայաստանը կշարունակվի ճոճվել ծովից ծով ձգտող նավի թեթևությամբ, առանց հավաքական մտքի, առանց հավաքական ջանքի, միմյանց ատելով, միմյանցից մուռ հանելով, իրար ոչնչացնելու կամ առնվազն նս եմացնելու վեհագույն նպատակով,
անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար… Մինչ որ ալիքները կամ ափ կհանեն նավը, կամ էլ կխ որտակեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *