Անվերջ ծխացող պատ երազմի մեջ արդեն մի ամբողջ սերունդ ա մեծացելու սրա վերջը չի երևում։ Հրադադարի սերունդ, որը… Հենրիկ Պիպոյան

Անվերջ ծխացող պատ երազմի մեջ արդեն մի ամբողջ սերունդ ա մեծացելու սրա վերջը չի երևում։ Հրադադարի սերունդ, որը… Հենրիկ Պիպոյան

Հենրիկ Պիպոյանն իր էջում գրել է.
Անվերջ ծխացող պատ երազմի մեջ արդեն մի ողջ սերունդ է մեծացել, արդեն երկիր են ղեկավարում, արդեն նրանց երեխաներն են մեծանում, և սրա վերջը չի երևում։ Հրադադարի սերունդ՝ հրադադարի, որն ընդհատվում է փոքր ու մեծ պատ երազմներով։

Նրանք այլ բան չեն տեսել՝ կա՛մ պատ երազմ, կա՛մ դեռ պատ երազմ չդարձած պատ երազմ։ Պատ երազմի սպա ռնալիքը սարդոստայն է հյուսել նրանց կյանքի բոլոր անկյուններում, պատ երազմը իր հազար դեմքերով սողոսկել է նրանց ուղեղի բոլոր նեյրոնների մեջ, ապ ականել գիտակցությունն ու

ենթագիտակցությունը, թափանցել է հացի մեջ, ջրի մեջ, խոսքի մեջ, լռության մեջ։ Հրադադարի քերականությունը «եթե» շաղկապ չի ճանաչում, միայն «երբ»-ն է ճանաչում՝ երբ պատերազմը նորից սկսվի, երբ օրումեջ հնչող հատուկենտ կրակոցները վերաճեն զանգվածային առճակատման, երբ մի կամ

երկու զո հերը լինեն հարյուրներ, հազարներ, երբ զենք վերցնելու ժամանակը գա․․․ Նրանք ծնվել և մեծացել են մի իրականության մեջ, երբ թշնամու գն դակից զո հված զինվորը ավտով թարի նման սովորական, առօրյա բան է, երբ քաղաքի մեջ մի ուրիշ՝ լուռ քաղաք է գոյացել ու արագ ընդարձակվում ա, երբ ծաղիկներն ավելի հաճախ զույգ են առնում,

երբ ամեն ծառից պատ երազմի հոտ է գալիս, ամեն փողոցում նա հատակի հի շատակ ա շրջում․․․ Նրանք ծնվել են որպես զո հված զինվորի որդիներ, իսկ հետո դարձել են որդեկո րույս մոր զավակներ։ Ով հիշ ատակ ա դարձել, ով էլ հիշ ատակի հավերժ պահապան։ Գլխ ատված սերունդ․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *