Երգչուհի Սիլվա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. Չէի ցանկանում անդրադառնալ այն վայր ահաչոցներին, որ երեկվանից պտտվում է իմ
հասցեի շուրջ, սակայն քանի որ ինձ երկրպագող մի ստվար զանգված մտահոգված է իմ կարգավիճակով և ուզում է իմանալ ճշմարտությունը,որոշեցի այնուամենայնիվ արձանգանքել: Այո ես երգել եմ այդ միջոցառմանը, երգել եմ ԱՆՎՃԱՐ, երգել եմ
միմիայն այն երգերը, որոնք մեր մայրերն են ուզել, այդ երգերի մեջ կային և´ հուզական,և´ հայրենասիրական, ինչպես նաև ուրախ երգեր: Եվ նպատակը մեկն էր, որ մի թեթև ժպիտ հայտնվեր
իրենց` առանց էդ էլ տա ռապալից դեմքերին:Ու ինձ մոտ ստացվեց, քանի որ բոլորս ենք ուզում,որ իրենք շարունակեն ապրել, արարել, շարունակեն առաջ նայել: Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է: Ամեն մարդ էս պատմության մեջ
գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը: Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների, որոնց մասին չեմ լուսաբանել, ավելորդ PR չանելու համար, ու միշտ պատրաստ եմ երգել մեր նա հատակված Հերոսների միջոցառումներին: