21 տարեկան Մնաց Խանաղյանի աննկարագրելի գեղեցիկ կատարումը ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծում․․․ Վայելեք … Մեր հայրենակիցներն իրենց տաղանդով
փայլում են ոչ միայն Հայաստանի բեմերում, այլ նաև արտերկրում հայտնի միջազգային շոուներում: Ռուսական «առաջին» ալիքով ընթացող «Ну-ка, все вместе!» նախագծի 1-ին իսկ փուլում
հրաշալի ելույթ ունեցավ Մնաց Խանաղյանը։ Մնաց Խանաղյանը քսանմեկ տարեկան է։ Նա Մոսկվայից է, բայց Ախալքալաքի հայ է։ Մնաց Խանաղյանը շեշտում է, որ երգել սկսել է փոքր ժամանակից։
Ամեն բան սկսվել է հենց այն ժամանակ, երբ նա առաջին դասարանում էր սովորում։ Մնացն ունեցել է երաժշտական աննկարագրելի գեղեցիկ տաղանդ և որոշել են նրան ուղարկել երաժշտական դպրոց։ Երաժշտական
դպրոցից հետո Նա ակադեմիայում է սովորել։ 21-ամյա Հայազգի Մնաց Խանաղյանը մասնակցել է նաև Եվրատեսիլին։ Նա նշում է նաև, որ հավատում է, որ հենց մոտ ապագայում մեծ հաջողությունների կհասնի երաժշտական ասպարեզում։ Տեսանյութը առաջարկում ենք դիտել ստորև՝