Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ մարտի քսանվեցին կազմակերպած միջոցառումը, որը նվիրված էր կանանց մեկամսյակին, ու որին ներկա էին եղել բոլոր ժամանակների Արցախյան պատ երազմում անմա հացած տղաների մայրեր, կանայք, քույրեր, տատիկներ, մի քանի օր է՝ շահարկումների տեղիք է տվել: Մի քանի շրջանակներ, ոտ նահարելով բոլոր մարդկային ու բա րոյական
արժեքները, պիտակավորում են զավակ կորցրած կանանց, արժանացնում վիրավորական քննադա տությունների։ Արևիկ Միքայելյանը, որը Արցախյան 44-օրյա պատ երազմի ընթացքում կորցրել է իր երկու զավակներին, ևս ներկա է գտնվել միջոցառմանը: Վերջինս զրույցի ժամանակ ասաց, որ միջոցառմանը մասնակցելուց հետո ինքը ևս
քննադա տությունների թի րախում է: Ստանում է անձնական նամակներ, որտեղ իրեն կշտամբում կամ վի րավորում են: «Ովքեր ինձ գրում ու մե ղադրում են, առաջին հերթին իրենք չեն հարգում մեզ: Միջոցառումը ուշադրություն էր մեր հանդեպ: Տիկինը ցանկանում էր պարզապես մեր վիշտը կիսել մեզ հետ, սակայն չհասկացանք, թե ինչո՞ւ
քննադա տվեցինք, ինչո՞ւ մոռացան մեր երեխեքին»,- ասաց որդեկո րույս մայրը: Երկու որդիներին կորցրած մոր խոսքերով՝ միջոցառման նպատակը այն է եղել, որ զավակ կորցրածները զգան՝ իրենք միայնակ չեն: Նա նաև շեշտեց՝ միջոցառմանը ոչ մի պահ ծնողները չեն մոռացել իրենց որդիներին: «Ես իմ երկու տղաներին եմ կորցրել, սակայն այսքան չեմ չարացել, ինչպես այդ
մեկնաբանություններ գրող անձինք: Ո՛չ նվեր ենք ստացել, ո՛չ գումար: Միայն ինձ են ծաղկեփունջ նվիրել՝ որպես հղի կնոջ: Բոլոր սևազգեստ մայրերն էլ լալիս էին միջոցառման ընթացքում: Մեր տղաներին էինք հիշում, պատմում իրենց մասին: Մեր ցա վն ենք փորձել կիսել: Իսկ էսօր լսում ենք, թե մեր երեխաներին փոխել ենք ինչ-որ միջոցառման համար: Որդի կորցնողները չչարացան, սակայն մարդիկ շատ չարացան»,- հուզված ասում է
տղաներին կորցրած մայրը: Տիկին Արևիկի խոսքով՝ մարդիկ գոնե մեծարեն իրենց զավակներին, խոսեն նրանց հերոսությունների և սխ րանքների մասին, անհիմն քննադա տում և վար կաբեկում են նրանց ծնողներին: «Մեր տղաների մա հից հետո ոչ ոք մեր դուռը չի բացել, չի հարցրել՝ մնացել եք միայնակ, տիկին Արևիկ, ձեր տան ճրագները մարել են, ինչպե՞ս ենք լույս գտնում: Ոչ ոք այդ քննադա
տողներից ինձ կամ մյուսներին չեն այցելել: Մեր սեղանին նստած տասներկու ծնողներով չկարողացանք անգամ մի կտոր հաց ուտել, մեզ համար շատ դժվար է առանց մեր տղաների: Իրենք չեն պատկերացնում մեր ցա վը: Ո՞նց կարող ես զավակ կորցրած մորը ասել՝ որդուդ մոռացել ես»: Միջոցառման ընթացքում մայրերը նաև չեն պարել, ասում է մայրը, իսկ լուսանկարներում երևացող
կանայք, որոնք պարում են, կազմակերպիչներն են: Իր ու մյուս որդեկորույս ծնողների հասցեին միջոցառմանը մասնակցելուց հետո քննադա տություններ և կշ տամբանքներ է լսում նաև որդեկորույս Գալինա Բաբայանը: Մեզ հետ զրույցում նա նշեց՝ ցա վալի է նման քննադատություններ լսելը: Մի տարի աշխարհից նեղացած մայրերը հավաքվել էին՝ մի փոքր թեթևացնելու իրենց ցա վը՝ չմտածելով անգամ, որ կարող են այդպիսի քննադա
տությունների արժանանալ: «Մե ղադրում են մեզ, ասում են՝ մոռացել եք ձեր երեխաներին: Շատ է ց ավ պատճառում մասնավորապես այն, որ նման խոսքերը հերոսի մայրեր էլ են գրում: Ես ոչ մի ուրախության չեմ մասնակցել այս մեկ տարվա ընթացքում, սակայն այդ երկու ժամը ինձ սփոփեց, որ ես միայնակ չեմ իմ ցա վով: Քննադա տողները
չեն էլ պատկերացնում, թե ինչ սթրեսի ու ցա վի միջով ենք մենք անցել մեր զավակներին կորցնելուց հետո»,- ասաց նա: Որդեկորույս մայրը շեշտեց՝ միջոցառման միակ նպատակն այն էր, որ իրենք հասկանան՝ կյանքը շարունակվում է, ու պիտի ապրել, որպեսզի իրենց հետ ապրի նաև իրենց երեխաների հիշատակը. «Ոչ մի ծնող իր երեխային երբեք չի մոռանա և չի կարող պարել նրան կորցնելուց հետո»: