ԿԵՑՑԵ՜Ս… Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Հայ մարզիկները ամբողջ աշխարհով մեկ բարձր են պահում Հայաստանի անունն ու պատիվը, և միշտ բարձրացնում են հայկական դրոշը տարբեր հարթակներից։ Այս անգամ մեզ՝ հայերիս
ուրախացրեց ըմբիշ Արսեն Հարությունյանը։
Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 61 կիլոգրամ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում 15:3 հաշվով փայլուն հաղթանակ
տարավ Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ ու ոսկե մեդալակիր դարձավ։ Ազատ ոճի ըմբշամար տի ՀՀ հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը Բուդապեշտում ընթացող Եվրոպայի
առաջնության ոսկե մեդալակիր դարձավ։ Ինչպես հայտնում է @armenpress-ը, մինչեւ 61 կիլոգրամ քաշային կարգում ՀՀ-ի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը եզրափակիչում հանդիպել է
թուրք Սուլեյման Աթլիի հետ ու ժամանակից շուտ հաղթել 15:3 հաշվով։ Արսեն Հարությունյանը 2-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն ։ ԿԵՑՑԵ՜Ս… Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն: