ՀՐԱՇԱԼԻ ԿԱՏԱՐՈՒՄ… Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն» երգը. Ժյուրին հուզվեց այս զգացմունքային ելույթից
Թեպետ նախագծի ժյուրիի անդամները հայերեն բառերը չհասկացան, սակայն հուզվեցին անկեղծ և զգացմունքային ելույթից։ Լիբանանի «The Voice» («Ձայնը») երաժշտական նախագծի
նոր եթերաշրջանի «Կույր լսումներ»-ի փուլում մեր հայրենակիցը պարզապես. հիացրել է ժյուրիի անդամներին։ Ֆրանսաբնակ լիբանանահայ Վիգեն Դարբինյանը երգեց Ֆրենկ Սինատրայի «If you go away» երգը։ Թեպետ ժյուրիի անդամներից միայն 1-ը շրջվեց,
սակայն հիացած էին նաև ժյուրիի մյուս անդամները, մասնավորապես երբ շրջվելով՝ տեսան պատկառելի տարիքի տղամարդուն։ Ժյուրիի հետ խոսք ու զրույցից հետո Վիգեն Դարբինյանը որոշեց նաև հայերեն երգ երգել։ Բեմ հրավիրեց դստերն ու միասին
կատարեցին «Թռչեի մտքով տուն» («Մարտիկի երգը») ստեղծագործությունը։ Չնայած ժյուրին հայերեն ոչ մի բառ չհասկացավ, սակայն նրանց կատարումն այնքան անկեղծ էր, որ հուզեց ժյուրիի անդամներին։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև.