Վերադարձա Հայաստան: Երեկ ծանոթներիցս մեկին եմ հանդիպել: Ասում ա. Դժվար ա չէ՞ Եվրոպաները ման գալուց հետո վերադառնալ Հայաստանյան իրականություն: Ասում եմ… Բակուր Մելքոնյան

Բակուր Մելքոնյանն իր էջում գրել է. Վերադարձա Հայաստան: Երեկ ծանոթներիցս 1-ին եմ հանդիպել: Ասում է. Դժվար ա չէ՞ Եվրոպաները ման գալուց, այնտեղի ճարտարապետական

քաղաքները, ույուտնի գյուղերը, խնամված պատմամշակութային արժեքները, մաքուր փողոցները, կանոնավոր երթևեկությունը, քաղաքացիների անհոգությունը (ու էլի մի քանի բան շեշտեց) տեսնելուց հետո վերադառնալ

Հայաստանյան իրականություն: Ասում եմ ապեր, դու որ մեկի տուն հյուր ես գնում և էդ տունը ավելի մեծ ու շքեղ ա սարքած լինում, ավելի թանկանոց կահույքով քան քո տունը, դու դժվարությա՞մբ ես քո տուն հետ գնում: Ծիծաղում է, ասում. Դու էլ

համեմատություն արիր: Ասում եմ, բա հենց լրիվ ճիշտ էլ համեմատություն արեցի, բա ՀՀ-ն իմ տունն ա, իր թերություններով ու առավելություններով հանդերձ, բա որքան էլ այլ երկիրը լավը լինի, ես լիքը կարոտած և ոգևորությամբ եմ վերադառնում իմ

երկիր ու ավելի մեծ վճռականությամբ ու գիտելիքներով լի իմ տունը ավելի լավը դարձնելու, քան ուրիշի տունն է։ Հայրենիքը ցանկացած Ամերիկաներից, Եվրոպաներից, Դուբայներից շատ սիրող մարդկանց հետ շփումով լի ի վերջո տաքացած օրեր եմ մաղթում բոլորիս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *