Անի Քոչարն Իր ինստագրամյան էջում հրապարակել է նկարներ և կատարել հետևյալ գրառումը.
Այս հրապարակումը ինձ շատ դժվար է տրվել: Բայց շատ կցանկանամ, որ կարդաք և մտորեք: Այսօր ամբողջ աշխարհը քննարկում է Օսկար մրցանակաբաշխությանը տեղի ունեցած
տհաճ մի ջադեպը: Կարծիքները բազմազան են ու տարաբնույթ: Յուրաքանչյուրը վստահ է իր ճշմարտացիությանը, սակայն … վի րավորվողի ցա վը և ապրումները կհասկանա միայն նա, ով ապրել է նույնը, ով գիտի, թե դա ինչ է: Կողքից միշտ հեշտ է չապրածի և չզգացածի մասին խոսելը,
դատողություններ անելը: Երբ քիմիաթերապիաներից և ծա նր բուժումներից հետո վերադարձել էի տուն և որդիս ինձ տեսավ առանց վարսերի, նրա առաջին արձագանքներից ու մտավ ախություններից մեկն այն էր, թե ինչպես եմ այսուհետև տանից դուրս գալու ու արդյոք ինձ չեն ծաղրի, նեղացնի, անհանգստացնի: Ես որպես քաջ աղջիկ, անմիջապես կանխեցի,
ասելով, որ չանհանգստանա ու, որ նման բան չի լինի, իսկ նա, ընդամենը 5-6 տարեկան տղան շարունակեց, ասելով՝ թող 1-ը փորձի ինձ վիրավորել կամ ծաղրել, գլուխը կջա րդի: Նա այնպիսի տոնով ասաց դա, այնպիսի ցա սումով և մա րտական, կարծես ինձ արդեն իսկ նեղացրել են ու ինքն իմ թասիբին է կանգնում: Որքան նուրբ է էմոցիոնալ այդ
ապրումների դաշտն ու շատերին անհասկանալի, քանի դեռ դա իրենց չի վերաբերում: Մազերը կաճեն, սակայն շատերի մարդկային որակները դժվար թե: Գիտե՞ք, նույն զգացողություններն ունենում եմ ես, երբ որևէ 1-ը բակում, խաղահրապարակում կամ որևէ այլ տեղ որդուս
ձեռքի սպիներից է քչփչում կամ անհարկի մեկնաբանություններ կատարում (մեծ սպին ա յրվածքի հետևանք է): Մեզ միշտ որևէ բանի համար կարող են հումորի թեմա սարքել: Հիշեք դպրոցական տարիքը. մեկը նիհար է, մյուսը՝ գեր, մեկը ցածրահասակ է, մյուսն էլ՝ բարձրահասակ, մեկն ակնոց է դնում, մյուսը որևէ այլ խնդիր ունի: Եվ
միշտ գտնվում է «անթերի» մեկը, ով ծաղրում է քեզ, հումոր անում ու դիպչում թույլ կամ ցավոտ տեղիդ, քանի դեռ մեկն էլ իր ցա վոտ տեղը չի գտել: Հումորը երբեք ու որևէ պարագայում չպետք է դիպչի մարդու արժանապա տվությանը: Որևէ մեկը չի ընտրում, թե ինչպիսին ծնվել ու կամ փորձությունների հետևանքով ինչպիսին դառնալ:
Արտաքին առանձնահատկությունները, հիվանդություններն ու առողջական խնդիրները (ինչպես նաև դրանց հետևանքները) հումորի թեմա չեն և չպետք է լինեն: Որևէ մեկս անթերի չենք և ոչ էլ ապահովագրված որևէ խնդրից: Ամեն պարագայում մարդ մնալը լավագույն ընտրությունն է:
Հ.Գ. այս նկարները մի կերպ արվում էին ծնողներիս ուղարկելու նպատակով, իբրև թե տեսեք տեսեք որքան լավ եմ, ժպտում եմ…