Հայաստան կգա՞ ՍՈՒ-երի նոր խմբաքանակ

Հայաստանի դատախազությունը նախօրեին հայտնել էր, որ Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկ նունով հայտնի նախկին օլիգարխի ու պատգամավորի արտահանձնման հետ կապված ընթացակարգը շարունակվում է: Ալրաղացի Լյովիկը օրեր առաջ հայտնաբերվել էր Ռուսաստանում: Հայաստանում նրան մեղադրում են Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակումը պատվիրելու համար: Լեւոն Սարգսյանը Ռուսաստանում դեռ փակի տակ է:

Ինչո՞վ կավարտվի նրա արտահանձնման գործընթացը: Այս խնդիրը Հայաստանում զանազան առիթներով հնչում է Լեւոն Սարգսյանի ձերբակալումից ի վեր, հաշվի առնելով 1-ին հերթին այն, որ Ռուսաստանը Հայաստանի նախկին մի քանի պաշտոնյայի ու օդիոզ դեմքի համար դարձել է օրրան:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Կոպիրկինը նախորդ տարեվերջի ասուլիսում ի պատասխան այս մասին հարցի նշել էր, թե սրանք իրավական գործընթացներ են, չունեն քաղաքական ասպեկտ կամ տողատակ: Ստանդարտ պատասխան է անշուշտ, որովհետեւ աներեւակայելի է, թե դեսպանը կամ որեւէ պաշտոնյա կարող էր ասել հակառակը: Այդուհանդերձ, քաղաքական տողատակը անխուսափելի է, հատկապես հաշվի առնելով Հայաստանում թավշյա հեղափոխության հանգամանքը, դրա համատեքստում նախորդ համակարգում պետությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը, եւ նաեւ հայ ռուսական հարաբերության որակական տրանսֆորմացիայի հարցը, որն արդեն իսկ աշխարհքաղաքական նշանակության խնդիր է:

Այս ամենը հանրագումարում առաջացնում են, որոշակի պայմանականության ու պատկերավորության սահմանում իհարկե, մեկ այլ խնդիր,թե Հայաստան կգա հքավաքական առումով Ալրաղացի Լյովի՞կը, թե՞ ,օրինակ, Սու երեսուն ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների նոր խմբաքանակը: Հարցն ունի որոշակի «էքզիստենցիալ» բնույթ, լայն իմաստով:

Ո՞րն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ավելի կարեւոր, ու ավելի կարեւոր ռեգիոնալ եւ միջազգային անվտանգության, կայունության համար էլ ավելի կարեւոր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *