5-ամյա Հրաշամանուկ Միքայել Հակոբյանը Էջմիածնից մի քանի տասնյակ ռեկորդներ է սահմանել «Դյուցազնագրքում»։ Սա Գինեսի ռեկորդների գրքի հայկական անալոգն է։ Մասնագետները տղային եզակի են համարում։ Նրա հետ ծանոթացել է “Միր 24” – ի թղթակից Իրինա Մկրտչյանը։
206 երկիր ՝ իրենց մայրաքաղաքներով, դրոշներով ու օրհներգերի մեղեդիներով, հնգամյա Միքայելը գիտի երեք տարեկանից։
Այժմ տղան ուսումնասիրում է քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության հիմունքները։ Եվ դա միայն մի մասն է հսկայական ցուցակի բնականգիտությունների.
“Կենսաբանությունում ուզում եմ ուսումնասիրել միկրոօրգանիզմները, քիմիայի մեջ ՝ նյութերը, ֆիզիկայի մեջ Ինձ հետաքրքրում է ձգողականության ուժը, իսկ աստղագիտության մեջ ՝մոլորակները որ ուղեծրերն ունեն”, – պատմել է «Դյուցազնագիրք»-ի ռեկորդակիր Միքայել Հակոբյանը:
Տղայի մայրը ՝ կրթությամբ իրավաբան է, թողել է աշխատանքը և զբաղվում է միայն Միքայելով։ Ամեն երեկո որդին տալիս է իր առաջադրանքները մայրիկին հաջորդ օրվա համար, իսկ Քրիստինան գտնում է անհրաժեշտ գրքերը կամ կայքերը համացանցում: Հետո նրանք միասին ուսումնասիրում են նյութը։
“Մեկ օրում մենք սովորեցինք պարբերական համակարգի 118 տարր ՝ գրելով, 115 – ը անվանվել է գիտնականների անունով, Նա սովորել է նրանց կենսագրությունը ։ Մենք խոսում ենք քիմիական միացությունների մասին, գրում ենք, վերլուծում։ Հինգ րոպե ընդմիջում ենք անում և նորից մեր գործին ենք անցնում”, – ասում է Միքայելի մայրը ՝ Քրիստինա Հակոբյանը։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.