ՍԱ ՊԵՏՔ Է ԲՈԼՈՐԸ ԻՄԱՆԱՆ․․․ Փաշինյանը թողեց երկուսին․․․(տեսանյութ)

Սահմանադրական դատարանակազմի խնդրիի լուծման առիթով համաժողովրդական հանրաքվեի նախաձեռնությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում դարձյալ ստեղծել է «խաղից դուրս» վիճակ, ինչպես Երեւանի քաղաքապետի կամ խորհրդարանի արտահերթ ընտրությանը:

Այդ վիճակն արտահայտվում է գործընթացի տողատակում, քանի որ առերեւույթ խաղի մասնակից են գրեթե բոլորը՝ ունենալով հանրաքվեի կամ Սահմանադրական դատարանի հարցի մասին սեփական կարծիքն ու դիրքորոշումը շարադրելու հնարավորություն:

Տողատակում, սակայն, հանրաքվեի համատեքստում խնդիրը դնելով այո-հեղափոխություն եւ ոչ-հակահեղափոխություն շեշտադրումով, վարչապետ Փաշինյանը կամա թե ակամա խաղից դուրս է դնում բոլորին, թողնելով 2 ուժի՝ իրեն ու նախկին իշխող համակարգին:

Մնացյալ ողջ դիրքորոշումները գործնականում մնում են այդ 2 դիրքավորումների ստվերում՝ լինեն այո, ոչ, չգիտեմ, թե ուրիշ որեւէ բան:

Լավ է դա, թե վատ, զանազան տեսակետներ կարող են լինել, մյուս կողմից պետք է արձանագրել թերեւս, որ խնդիրը լավը կամ վատը չէ, այլ օբյեկտիվ իրողությունը:

Հետհեղափոխական երկամյակի ընթացքում գործնականում չի ձեւավորվել ուժերի այլ հարաբերակցություն, քանի որ չի ձեւավորվել այլ մրցունակ բովանդակություն։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *