Նոր Զարգացումներ․ Լիսկան հնարավոր է փուռը տա Սերժ Սարգսյանին

Սուրիկ Խաչատրյանի գործով պաշտպանական կողմը հնարավոր է միջնորդի դատակոչել Սերժ Սարգսյանին։ Սյունքի նախկին մարզպես Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015թ․ տեղի ունեցած ենթադրյալ կյանքից հեռացման փորձ կատարելու գործով հնարավոր է պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացնի դատակոչելու Սերժ Սարգսյանին, Սուրիկ Խաչատրյանին և Գորիսի նախկին ոստիկանապետին։

Այս մասին Հայկական ժամանակի հետ ասաց գործով ամբաստանյալ Գարեն Աթաջյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Բանն այն է, որ դեռևս նախորդ տարի դատարանում ցուցմունք տալիս, ամբաստանյալ Գարեն Աթաջյանը անակնկալ հայտարարություն էր արել։

Նա մասնավորապես նշել էր, որ տեղի ունեցածը, ոչ թե մարդուն կյանքից զրկելու փորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակերպված բեմադրություն, որին մասնակցություն է ունեցել նաև Սերժ Սարգսյանը։

Ըստ Գարեն Աթաջյանի ցուցմունքի 2015թ․ մյուս ամբաստանյալը՝ Հենրիկ Ավագյանը, հանդիպում է ունեցել Սուրիկ Խաչատրյանի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, որ կազմակերպեն նման միջադեպ։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *