Ո՞վ է մեղավոր ! Սարսափ ողջ երկրով մեկ. Բանակում ստեղծված իրավիճակը խորքային է

Զինված ուժերից ստացված հերթական բոթը՝ պայմանագրային զինծառայողի դեպքի մասին, ցնցել է հանրությանն ու խթանել նոր բուռն քննարկումներ վերջին օրերին դարձյալ գլուխ բարձրացրած հարցի՝ բանակում խաղաղ պայմաններում ցավալի դեպքերի առնչությամբ:

Տարին այդ առումով սկսվել է շատ տագնապալի վիճակագրությամբ:

Ինչպես նկատում են շատերը, դա բավական տխուր ու բազմիմաստ պատկեր է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի շաբաթներ առաջ արված գրառման ֆոնին՝ որ նման ցավալի դեպքերի վիճակագրությունը պատմականորեն ամենացածրն է:

Տարեսկզբից սկսվել է մի վիճակագրություն, որի նպատակն է կարծես «ասելը», որ Նիկոլ Փաշինյանը «սխալ» էր: Վարչապետն օրերս խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ հարցին, ասելով, որ քննարկել են այն նաեւ պաշտպանության նախարարի հետ:

Իսկ հարցը հնչել էր դարձյալ ստացված ողբերգական տեղեկության տաք հետքով, երբ արձանագրվել էր երկու դեպք: Եվ ահա, մի քանի օր անց՝ նորը: Թեեւ դեռեւս պարզ չէ, թե ինչ հանգամանքում է տեղի ունեցոլ նոր ողբերգությունը, սակայն հանրությունը տագնապում է:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *