Գագիկ Խաչատրյանի անծայրածիր ունեցվածքը

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանի՝ հարուստ լինելու մասին շատերն են ասում: Նրան մեղադրանք առաջադրվեց պաշտոնական դիրքի չարաշահման ու խոշոր վատնումների մեջ: Խաչատրյանը 2008-14թթ. եղել է ՊԵԿ նախագահ, իսկ 2014–16թթ.` ՀՀ ֆինանսների նախարար։

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել Խաչատրյանին պատկանող տարածքներում, իսկ դրանից հետո նա ձերբակալվել է եւ արդեն մեղադրանք է առաջադրվել: Վերջին տարիներին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել Գագիկ Խաչատրյանին պատկանող այս կամ այն ընկերությունների, առանձնատների մասին:

Ըստ շրջանառվող տեղեկությունների, Խաչատրյանին են պատկանել «Մեգա ֆուդ», «Մեգակոնցեռն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Ապեյրոն», «Ալյանս տերմինալ, «Խրոնոգրաֆ», «Նոր Զովք», «Սանտաֆե» խանութների ցանցը։ Ի դեպ, «Մեգա ֆուդ»-ն ավելի քան երեսուն ապրանքանիշերի ներկայացուցիչն է Հայաստանում: Ավելին, քանի դեռ նա ՊԵԿ նախագահ է եղել, խոսակցություններ էին պտտվում, որ նրա տղաները 2010թ–ին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում, ինչպես նաև Փարիզի կենտրոնում։

ՊԵԿ նախագահ լինելու տարիներին նրան էին պատկանում Եղվարդ-Երևան 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը։ Նա մինչ Երևան տեղափոխվելը Եղվարդում է ապրել եւ այնտեղ հսկայական ջերմոցներ ուներ և ոչ միայն այնտեղ: Նա ջերմոցներ ուներ նաև Եղվարդի հարևանությամբ գտնվող Նոր Գեղիում:

Նշենք նաև, որ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շինությունները Ծաղկաձորում տասներկու հեկտար անտառային տարածքի վրա են տեղակայված։ Ծաղկաձորի առանձնատանը կա թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, ֆուտբոլի դաշտ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *