Կարեն Դեմիրճյանի թոռնուհու շշմեցնող հարցազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20 տարի առաջ՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի դահլիճում դաժանորեն Կյանքից հեռացան ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Միքայել Քոթանյանը:

Այդ դեպքի բուն գործողությունն իրականացնողները հինգն էին` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էրիկ Գրիգորյանը:

Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ AraratNews.am-ը հարցազրույցներ է անցկացրել դեպքի մասնակիցների թոռնուհիների, զարմուհիների հետ։ Ձեզ ենք ներկայացնում Խորհրդային Հայաստանի վերջին տարիների ղեկավար Կարեն Դեմիրճյանի թոռնուհի Կարինե Դեմիրճյանի հետ մեր հարցազրույցը։

Առաջիկայում կներկայացնենք նույնպես Սպարապետ Վազգեն Սարգսյանի զարմուհու՝ Գրետա Սարգսյանի հետ մեր զրույցը։
Կարինեն Դեմիրճյանի թոռնուհին՝ Կարինեն՝ պապիկի մասին.

Կարինե, Ձեր հարցազրույցներից մեկում ընդգծել եք եք, թե իրավաբան դառնալու ցանկություն Ձեր մեջ առաջացել է Հոկտեմբերի 27-ից հետո, որպեսզի բացահայտեիք այդ դեպքը: Այսօր Դուք դիպլոմավորված իրավաբան եք: Դեռ հույս ունե՞ք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը երբեւէ կբացահայտվի:

Գաղտնիք չէ, որ Հոկտեմբերի 27-ի դատավարությունը չտվեց բոլորին հուզող հարցերի պատասխանը, ու թե՛ զոհվածների հարազատների, թե՛ մեր հասարակության պահանջը՝ արդար դատավարության ու այդ դեպքը ամբողջական բացահայտման մասով մնաց անկատար։

Երկար ժամանակ է անցել, ինչն ավելի է բարդացնում խնդրի լուծումը։ Այնուամենայնիվ, հույսը միշտ էլ կա։

Մի առիթով ասել եք, որ Ձեր պապիկի հետ իսկական կյանքի դպրոց եք անցել: Հետաքրքիր է. Խորհրդային Հայաստանի նշանավոր ղեկավար, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը կյանքի ինչպիսի՞ դասեր է տվել իր սիրելի թոռնուհուն:

Այո, այդ կարճ, բայց իմ այդ վառ 7 տարիները իսկական կյանքի դպրոց էին։ Երեկոյան, ծանր աշխատանքային օրից այնուհետև, նա վերադառնում էր տուն ու իր ողջ ժամանակը տրամադրում մեզ՝ ինձ ու ավագ քրոջս։

Իր օրինակով նա մեզ ցույց տվեց՝ ինչպիսին պետք է լինի մարդն իր կյանքում, ինչ սկզբունքներով առաջնորդվի։ Սեր առ հայրենիք, ազնվություն, արդարություն, կարեկցանք, հոգատարություն, սեր, հավատարմություն, համեստություն, ընկերասիրություն:

Կարինե, կարծում եմ, Դուք ու Ձեր ավագ քույրը՝ Լուսինե Դեմիրճյանը, պապիկի հետ անմոռանալի պահեր եք ապրել, բայց, ցավոք, այդպիսի հնարավորություն չունեցավ իր կրտսեր թոռնուհին՝ Վիկտորյան: Ինչպիսի՞ն են Վիկտորյայի պատկերացումները նշանավոր պապի մասին:

Նա իր ավագ քույրերի պես զգո՞ւմ է այն լրացուցիչ պատասխանատվությունը, որն իր հետ բերում է Դեմիրճյան ազգանունը: Իր արած քայլերում Ու ասված խոսքերում Ձեզ պես զգո՞ւյշ է:

Անշուշտ։ Դեռ փոքրուց մենք միշտ պատմել ենք իրեն մեր պապիկի մասին. ինչպիսին էր նա ընտանիքում, որքան ուշադիր և հոգատար էր։ Ավելի մեծ տարիքում Վիկտորյան արդեն ծանոթացավ նրա անցած քաղաքական ուղուն, ծանոթ ու անծանոթ մարդկանցից լսեց պապիկիս մասին, նրա արած գործերի մասին։

Արդեն 20 տարի է անցել, ինչ նա մեզ հետ չէ, նույնն է, բոլորը կարոտով հիշում են իրեն և այն ժամանակահատվածը, երբ պապս է ղեկավարել երկիրը։ Այսքան տարի անց նա մնաց չգերազանցված, և դա պարտավորեցնում է։

Շարունակությունը դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *