ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Ես ու ընկերներս մի կես ժամ ծաղիկ ծախեինք ու դզվեինք … Գարիկ Պապոյանը կատարում է իր նոր երգը.

Գարիկ Պապոյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի տասներկուսին Երևանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 196 միջնակարգ դպրոցում։ 2001 թվականին ընդունվել է Երևանի հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի զբոսաշրջության և գովազդի ֆակուլտետը, որն ավարտել է 2008 թվականին։

2003-2005 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։

2012 թվականի օգոստոս ամսին ամուսնացել է «Իքս ֆակտոր» նախագծից հայտնի «Mars On» խմբի Մարիաննայի հետ: Զույգն այժմ ունի երկու աղջիկ:

2007-2010 թվականներին եղել է Շանթ հեռուստաընկերության «32 ատամ ակումբ» հումորային ժամանցային հաղորդման սցենարիստ և դերասան, իսկ 2009-2010 թվականներին Արմենիա TV հեռուստաընկերությունում վարել է «3 պատ» շոու-ծրագիրը։

Հումորիստ Գարիկ Պապոյանը իրեն հատուկ հումորով է շնորհավորել կանանց՝ մարտի 8-ի կապակցությամբ: Հումորիստը կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ կիթառ է նվագում և երգում, հիշեցնում, որ այսօր մարտի ութն է, ու ինչ են պատրաստվում անել ինքն ու ընկերները:

Հոլովակը առաջարկում ենք դիտել ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *