ՈՒՇԱԳՐԱՎ. Կատարվել է պատվաստանյութի առաջին փորձարկումը մարդու վրա

Երկուշաբթի օրը՝ Մարտի 16-ին, Սիեթլում դրվեց SARS-CoV2 կորոնավիրուսի համար պոտենցիալ պատվաստանյութի 1-ին կլինիկական փորձարկման սկիզբը…

Պատվաստանյութը ՝ mRNA-1273, մշակվել է «Մոդերնա» կենսատեխնոլոգիական ընկերության կողմից ՝ Առողջապահության Ազգային Ինստիտուտի (NIH) հետազոտողների հետ միասին: Փորձարկումը անցկացվում է Սիեթլում գտնվող Վաշինգտոնի Կայզեր Պերմենտեն առողջության հետազոտական ինստիտուտում…

Առաջին փուլի ուսումնասիրությունը նպատակ ունի փորձարկել mRNA-1273 պատվաստանյութի երեք տարբեր չափաբաժիններ, որոնք փորձարկվելու են 45 առողջ մեծահասակների վրա։ Մասնակիցները կստանան պատվաստումները 28 օր միջակայքերով…

Առաջին մարդը, ով ստացել է պատվաստանյութը, 43-ամյա Ջեննիֆեր Հալերն էր Սիեթլից…

Պատվաստանյութը չի կարող պատվաստվողին վարակել COVID-19-ով, քանզի այն իր մեջ չի պարունակում վիրուս (ինչպես որ սովորաբար կատարվում է մի քանի այլ պատվաստանյութեր պատրաստելու դեպքում):

Դրա փոխարեն այն պարունակում է մի գենետիկ կոդ, որը անվանվում է mRNA։ Այն գիտնականների կողմից դուրս է բերվել վիրուսից ու լաբորատորիայում «վերափոխվել» պատվաստանյութի

Այս պարագայում, mRNA-ն կոդավորում է վիրուսային հատուկ սպիտակուցը, որը կորոնավիրուսի համար կենսական ազդեցություն ունի մարդու բջիջներին հասնելու հարցում…

Հետազոտողները հույս ունեն, որ պատվաստանյութը կդրդի իմունային համակարգին հարձակվել մարդու օրգանիզմում հայտնված վիրուսի վրա՝ կանխելով COVID-19-ի զարգացումը…

Չնայած որ պոտենցիալ պատվաստանյութի ձեւավորումը եւ արտադրությունը բավականին արագ ստացվեցին, բայց դրա գնահատումը երկար ժամանակ կպահանջի…

Վերջին պատվաստումից անց բոլոր մասնակիցները գտնվելու են 12 ամիս հսկողության տակ, որ գնահատվի պատվաստանյութի անվտանգությունն և արդյունավետությունը…

Ուսումնասիրությունը դեռ ընդգրկում է Սիեթլում գտնվող 18-55 տարեկան առողջ մարդկանց…

Sargsian Annie – Sannié-ի ֆեյսբուքի էջից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *