Women’s Club-ի անձնակազմն ինքնամեկուսացված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Women’s Club-ի անձնակազմն ինքնամեկուսացված է: Women’s Club հումորային նախագծի բոլոր անդամները վերադարձել են շրջագայությունից։ Փարիզում նրանց ներկայացումը չի կայացել։

Վերադառնալուց հետո Լուիզա Ներսիսյանը տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և թեստավորվել։

Բարեբախտաբար, Լուիզա Ներսիսյանի մոտ նոր կորոնավիրուս չի հայտնաբերվել, իսկ խմբի անդամները որոշել են 14 օր ինքնամեկուսացվել, չվտանգելով հարազատների և քաղաքացիների առողջությունը հնարավոր վիրուսակիր լինելու դեպքում։

«Վերջին ելույթը չեղարկվեց, որովհետև դրա նախորդ օրը Մակրոնը ելույթ ունեցավ, և հորդորեց բազմամարդ միջոցառումներ չանել։ Ու այդ քաղաքային իշխանությունները դահլիճ չտրամադրեցին»- ասել է Woman’s club-ի հումորային հաղորդման պրոդյուսեր՝ Վլադիմիր Սահակյանը։

Քաղաքից լավ տպավորությունների փոխարեն՝ խմբի անդամները կասկած բերեցին Հայաստան։ Գուցե արդեն վիրուսակիր են։ Թե ինչ ապրումներ ունեցան, երբ Լուիզա Ներսիսյանին օդանավակայանից անմիջապես նորքի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխեցին՝ նկարագրելու կարիք երևի թե չկա

Մանրամասները կարող եք դիտել «Շանթ» հեռուստաընկերության տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *