ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Ահա և Նոր YouTube-յան ալիք՝ դասերը անցկացնելու համար

Քսանմեկերորդ կետով սահմանվում է, որ արտակարգ դրության ամբողջ ընթացքում, ըստ էության, փաստացի յուրաքանչյուր տիպի ուսումնական հաստատություններում առկա ամբողջ դասապրոցեսը դադարեցվում է. սա նշանակում է, որ մենք խնդիր ենք ունենում կրթական պրոցեսի անընդհատության ապահովման հետ:

Այս մասին մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք մի շարք լուծումներ փորձել ենք գտնել: Արդեն կարող ենք փաստել, որ բուհական համակարգի առումով կարողացել ենք գտնել լուծումներ՝ խորհրդակցելով բուհերի հետ: Ստեղծվել է մի իրավիճակ, որ բուհերը հաստատել են, որ հեռավար ուսուցման զանազան միջոցներով կարելի է կազմակերպել դա:

Դա ապահովելու է ուսումնական պրոցեսի անընդհատությունը: Այս գործընթացի մոնիտորինգ կանենք առաջիկա օրերին եւ կհասկանանք ամբողջականությունը այդ գործընթացների»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով դպրոցներին, նա նշեց. «Այստեղ մենք մեծ ոգեւորություն ենք տեսնում, առանց մեր միջամտության արդեն որոշ դպրոցներ, առանձին դեպքերում դասարաններ, առանձին դեպքերում ուսուցիչներ սկսել են կիրառել օնլայն հարթակները՝ կրթական գործընթացի անընդհատությունն ապահովելու նպատակով։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *