Խնդրում եմ տարածեք, որ մարդիկ կատարեն համապատասխան միջոցառումներ

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ առաջիկայում մեր տարածաշրջանում օդի ջերմաստիճանի որոշակի անկում է նկատվելու:

Նա մասնավորեցրել է՝ նշելով այն մարզերը, որտեղ ջերմաստիճանը կարող է այնքան նվազել, որ առաջանա ցրտահարության վտանգ: Թիրախային գոտում են գտնվում Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերը, ինչպես նաև արցախյան տարածաշրջանը:

Գագիկ Սուրենյանը Սուրենյանը նշել է, որ այս տեղեկությունը ցանկանում է բոլորին հասանելի դարձնել, որ մարդիկ կարողնան կազմակերպել իրենց առաջիկա անելիքները, որոշակի պլաններ մշակեն՝ հնարավոր ցրտահարությունները բացառելու նպատակով:

Սուրենյանը զգուշացրել է ջերմոցային տնտեսվարողներին հնարավորության դեպքում տաքացնել ջերմոցները:

Ջերմաստիճանի անկումը կարող է հասնել մինչև մինուս 7-ից մինչև մինուս 8 աստիճանի, իսկ առանձին վայրերում սպասելի են ջերմաստիճանի մինչևիսկ մինուս 15 աստիճանի նվազման միտումներ: Ընդ որում՝ ջերմաստիճանի նվազմանը զուգընթաց կարող են նաև լինել տեղումներ, որոնք սպասելի են նաև ձյան տեսքով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *