Ուշագրավ հայտարարություն․ Ավելի քան 150 հոգու հնարավոր է եղել ապահովել անվճար տոմսերով

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Կարևոր Հայտնում ենք, որ ապրիլի վեցին և յոթին «Ռեդ Վինգս» ավիանկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել Ռուսաստանի Դաշնությունում գտնվող չորս հարյուրից ավելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ոմանց մոտ ստեղծված ֆինանսական դրությունը՝ ավելի քան հարյուր հիսուն հոգու հնարավոր է եղել ապահովել անվճար տոմսերով: Մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ քաղաքացիների համար ուղետոմսեր ձեռքբերելու խնդրում աջակցություն ցուցաբերած մեր բոլոր հայրենակիցներին:

Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքներով Հայաստան վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ենթակա են տասնչորսօրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Մոտ երկու հարյուր ՀՀ քաղաքացի, ովքեր չեն կարողացել մեկնել վերոնշյալ չվերթով, դեսպանության համակարգմամբ տեղավորվել են չորս հյուրանոցներում: Մոտ երկու տասնյակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հրաժարվեցին տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով թերևս մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *