Կներեք, սակայն ինձ համար անընդունելի են ծիծակ համարներով բենթլի ճռցնող և… Տարոն Չաախոյանի չափազանց կոշտ գրառումը Գարեգին Բ-ին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երբ 2018-ի դուրս եկանք փողոց, ում մերժեցինք՝ տարիներ անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթած սԵրԺին, դրանով իսկ մենք չէինք մերժում մեր պետականությունը, մերժում էինք սերժական իշխանությունը, մերժում էինք բացասական բոլոր վարքերը և բարքերը, որոնք տարիներ անընդմեջ բուն էին դրել մեր երկրում ու արդեն իսկ մեծ վտանգներ էին ու սպառնում էին մեր երկրի պետականությանը:

Սերժին մերժելով՝ մենք չէինք մերժում մեր ազգությունը, մեր հայրենիքը, ամենևին՝ ավելի վեր բարձրացրինք հայիս տեսակը, այն տեսակը, որ էլ արժանի չէ իշանությունը զավթած սԵրԺին, արժանի չէ, որ իր տեսակին սԵրԺի նմանները ներկայացնեն աշխարհին և ներկայանան՝ որպես երկրի ընտրյալ ղեկավար…

Ցավոք սրտի նախկինները Հայաստանում շատ բան են պղծել, և դեռ շատ անելիք կա վերջիններիս գործած ոճրագործությունների և զանցանքների հետքերը, սպիացած վերքերը մաքրելու համար:

Այժմ, երբ դեմ ենք խոսում որոշ եկեղեցականների, դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք դեմ ենք խոսում եկեղեցուն, մեր կրոնին… Երբ քննադատում ենք իր թայֆայի կողմից եկեղեցու առաջնորդ ընտրված Գարեգին Բ-ին, ամենևին չենք հրաժարվում մեր կրոնից կամ եկեղեցուց…

Թայֆաբազ կաթողիկոսը, ում աչքին երկրում ստեղծված իրավիճակում երևում է միայն երկրի համար մեկ մեղադրյալը, ում սիրտը ցավում է զուտ վերջինիս համար, մոռանում է, որ բոլորը հավասար են օրենքի ու Աստծո առաջ…

Կաթողիկոսը իրավասություն չունի մարդկանց զատելու՝ ըստ պաշտոնի, ըստ ծանոթի․․․ Ու՞ր էր նույն Գարգին Բ-ն, երբ 2008-ին մարտի 1-ի դեպքերը կազմակերպեցին Երևանի սրտում, ու՞ր էր Գարգին Բ-ն, երբ Հաց բերողին կեղեքելով կյանքից հեռացրին…

Հետաքրքիր է, թե ինչու էր լռում Գարեգին Բ-ն, երբ մարդկանց տարիներ անընդմեջ Քոչարյանի հրամանով խոշատանգում, հետապնդում և կյանքոգ հեռացնում էին… Թող ինձ ներեն Մարտի 1-ի հարազատները, սակայն ի՞նչ է, վերջիններս մատաղացու՞ էին, որոնց մասին մինչ օրս լռում է…

Հաց բերողը, որ իսկապես բժշկական աջակցության անհրաժեշտություն ուներ, այս հիշյալ կաթողիկոսը ոչ մի անգամ կոչով հանդես չեկավ, որ գոնե կալանավայրից հիվանդանոց տեղափոխվեր: Ականատեսները վկայում են ՝ ինչպես էր Արթուրը՝ Հաց բերողը, ցավից Աստված կանչում, իսկ ով էր ականջալուր այդ կանչին՝ ոչ ոք․․․ ուր էիր այդ ժամ կաթողիկոս համայն ազգիս։

Չէ, ձեր Գարեգին Բ-ն նախկին իշխանությունների հետ սերտաճած շարքային թայֆաբազ է… կներեք, սակայն Գարեգին Բ-երին չեմ կարող համարել քրիստոնեությունը՝ առաջինը որպես պետական կրոն ընդունած ժողովրդի վեհափառ կամ հոգևոր առաջնորդ, և թող ոչ ոք ինձանից ավելի աստվածավախ և քրիստոնյա չլինի…

Երբ ամենահին եկեղեցական գահը զավթած մարդը զբաղված է իր թայֆայի և սեփական բիզնես շահերը հետապնդելով, երկրում օրեցօր ավելանում են աղանդավորները՝ օրեցօր էլ ավելի բացահայտ և լկտիաբար քարոզ անելով։

Կներեք, սակայն ինձ համար անընդունելի են ծիծակ համարներով բենթլի ճռցնող և եկեղեցին ու հավատքը իրենց բիզնես շահերի նպատակով օգտագործող հոգևորականները՝ խաչագողերը…

Կաթողիկոսին մերժելով՝ մենք չենք մերժում մեր կրոնը, մեր եկեղեցին։ Այդպիսի վեհ գաղափարները չեն անձնավորվում ու մարդկանց սխալ գործունեությունը մատնանշելով, մարդկանց ոչ պիտանելիությունը այդ գործում նկատելով ու քննադատելով , մենք միմիայն փորձում ենք պահպանել հայիս համար այդ էական կառույցն ու հավատքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *