Էսօր շատ տարօրինակ բան տեղի ունեցավ.․․ Վահրամ Թոքմաջյանի ուագրավ գրառումը

Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում անչափ հետաքրքիր գրառում է կատարել.

«Էսօր մի շատ տարօրինակ բան տեղի ունեցավ: Թաղապետարանից երկու տղա էին եկել: Մեր հարևան միայնակ տատիկին սննդի մեծ- մեծ տոպրակ էին բերել: Տատիկն էլ դեռ ուրախացավ, թե՝ տասը տարի միայնակ եմ ապրում, 1-ին անգամ իրեն օգնեցին:

Նայում եմ էդ ջահել տղեքին, ոչ մեկի ձեռքին հեռախոս չկա: Ասում եմ. «Երևի միանգամից թաքնված տեսախցիկով լայվ են անում, բա հո չեն թողնի էս ձև մնա»:

Ուշադիր նայում եմ, չէ, այ մարդ, որևէ տեղ կամերա չկա: Կարո՞ղ է խաբում են, օգնություն չեն բերել: Մտածում եմ. «լավ, երևի կտանեն տունը կդնեն, տատիկին էլ հետը կնկարեն, նոր կգնան»:

Էդ ձև էլ հույսերս չարդարացան: Առանց նկարելու գնացին: Հիմա մտածում եմ, բա իրենց փոխարեն ո՞վ է ֆեսյբուքում նկար դնելու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *