1994թ. Մայիսի 12-ին հաստատվեց հրադադար Ղարաբաղյան պայքարի կողմերի միջև. Արդյո՞ք այդ պահին դա ճիշտ որոշում էր.
Այդպես խոսելը հեշտ է այն մարդկանց համար, ովքեր այն ժամանակ, չլինելով կարևոր որոշում կայացնողներից, հրամանատարներից կամ բանակցողներից, այսինքն՝ այդ որոշումից բխող արդյունքների կրողներից մեկը,
կարող էին ճամարտակել կապիտուլյացիայի, մինչև Կուր գետը հասնելու և այդպիսի բաների վերաբերյալ՝ առանց հաշվի առնելու այն ժամանակ հայկական կողմերի և հակառակորդի ունեցած ռեսուրսներն ու այլ հանգամանքները:
Անցած տարիների ժամանակ նմանատիպ մտածողների քանակը միգուցե անգամ ավելացել է՝ հաշվի առնելով թե՛ լրատվամիջոցների և կրթական համակարգի միջոցով քսան տարվա ընթացքում ՀՀԿ-ՀՅԴ-ական քարոզչության ազդեցությունը, թե՛ վերջին տարիներին արդեն նաև սոցցանցերի շնորհիվ «բազմոցային դիվանագետ» կամ «բազմոցային զորավար» լինելու դյուրինությունը:
Հրադադարն ամրագրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ ոգ բանակցությունների լիիրավ մասնակից լինելը: ԼՂ պաշտպանության բանակն էլ ունի պաշտպանունակ դիրքեր: Սա է հիմնավորը:
-Ինչպե՞ս ստացվեց, որ եռակողմ համաձայնագրի կնքումից մի քանի տարի հետո Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց բանակցությունների սեղանից։
-Այս թեմային բազում անդրադարձներ են եղել: Եթե կարճ ասենք՝ Ռոբերտ Քոչարյանի և նրա շրջապատի շահերն ավելի էին էականացվել, քան պետական շահը:
-Ո՞րն էր Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը ու նաև՝ շահագրգռվածությունը այդ համաձայնագրի ստորագրման խնդրի մեջ։
Առավել մանրամասն դիտեք տետանյութում.