Արթուր Միրզոյանի կոշտ պատասխանը Էդմոն Մարուքյանին՝ իրեն իշխանության ֆեյք անվանելու համար

Հիշեցնենք, որ Օրեր առաջ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հրապարակել էր որոշ լրատվական կաքերից նյութերի սքրինշոթներ, և նշել էր, որ այդ լրատվական կայքերը իշխանության ֆեյք կայքերն են, որոնք հրապարակում են կեղծ լուրեր։
Արթուր Միրզոյանը իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում էր հետևյալը.
Պարոն Մարուքյան, ես ինձ ինչ հիշում եմ մինչ 2018 թվականի թավշյա

հեղափոխությունը եղել եմ պայքարի մեջ հհկ-ականների դեմ, այդ հեղափոխությունից հետո ոնց եղել եմ հեղափոխական, այդ ձև էլ մնում եմ հեղափոխական, երբեք և երբեք մեկնաբանություններ ու փոստեր չեմ գրել ֆեյք անվան տակ, երբեք գլխավոր նկարիս փոխարեն չի եղել բույս և կենդանի, կյանքում ուրիշի

մտքերը չեմ վեցրել ու ճպացրել ֆեյսբուքյան պատիս, կյանքում ուրիշների կոչով, պատվերով կամ թեկուզ խնդրանքով չեմ արտահայտվել ֆեյսբուքյան էջիս մեջ, կյանքում ուրիշներից փող չեմ ստացել գրելու համար, ոչ էլ վճարել եմ փոստերս տարածելու կամ լայքելոգ համար: Դուք թավշյա հեղափոխությունից առաջ ժողովրդի համար էիք

խոսում, Նիկոլ Փաշինյանի կողքին էիք կանգնած, հեղափոխականների կողմից ձայն հավաքելով անցաք ՀՀ ազգայի ժողովի խորհրդարան:Հիմա ձեզ ընտրողներին դեմ աշխատելով, քննադատում եք երկրի վարչապետին, այսինքն՝ խփում եք նրան մեջքից, մինչդեռ նույն մեղադրում եք ՙ«Իմ քայլ» կուսակցության պատգամավորներին անօրինությունների մեջ:

Նախկիններին թև և թիկունք կանգնած դեմ եք հանրաքվեի անցկացնելուն, դեմ եք վեթինգի իրականացմանը, կարճ ասած դեմ եք հայ ազգի շահերին: Լուրեր են պտտվում, որ գումար եք ստանում Հայաստանի Հանրապետության թիվ1 փեսա Միշիկից՝ իշխանության դեմ դավադրություններ անելու համար: Չեմ հաստատում, սակայն հավատում եմ այդ լուրերի ճշտգրտությանը։ А теперь внимание вопрос!Ո՞վ է մեզնից ֆեյքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *