Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. ««Բարոյական» Շարմազանով Էդոյին. Եթե էսքան արգահատելի արարածներ չլինեին ռոբասերժականներն ու իրենց վարձու
ֆեյքերը, հնարավոր է խղճայի սրանց նույնպես, քանզի սա կյանք չի, էլի, որ իրենց է բաժին հասել։ Դաժան չի՞, երբ ողջ կյանքիդ միակ նպատակը դառնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ գրառումներ կատարելը ու դրա
դիմաց՝ վարձատրվելը։ Դաժան էլ է, նաև անտանելի նվաստացուցիչ «առաքելություն» է։ Եվ նույնիսկ էական չէ, թե կատարված գրառումների մեջ ճիշտ բան կա՞, թե չկա, քանզի էն գլխից շուտվանից պարզ է՝ ճիշտ լինի, սուտ լինի՝ պիտի է ոռնան։ Դառնանք Շարմազանով Էդոյին։
Հիշեցնում է, որ Փաշինյան Նիկոլը նույնպես չի ծառայել բանակում և ասում է. «կարո՞ղ է անօրինական էինք բանակից ազատվել, որ քեզ ու շրջապատիդ սպասարկող ԶԼՄ-ներով անվանարկում էիք»:Չգիտեմ, օրինական ես ազատվել բանակից, Էդո, թե անօրինական, բայց
մի բան լավ հիշում եմ, որ հայոց բանակում չծառայելով՝ «արժանացել ես» Հայաստանի Հանրապետության ՊՆ «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալների։ Ա՛յ «բարոյական» հավերժ կոմսոմոլ, ուրիշներին «անբարոյական» անվանելուց առաջ հիշիր, որ շեֆին քծնելու համար մենակ ձեր եղկելի ժամանակ էին նման մեդալներ կախում դոշերին»: