Բայց այսօր ես ուզում եմ հայտարարել, որ․․․ Արտակ Գալստյանի ցնցող բացահայտումը Արսեն Թորոսյանի մասին

Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այս գիշեր, չգիտես ի՞նչու մի տարօրինակ երազ տեսա։ Հեռուստատեսությամբ ելույթ էր ունենում Արսեն Թորոսյանը։ Նա բառացի ասում էր հետևյալները։ “Հարգելի հայրենակիցներ, տեղեկացա գյումրեցի տատիկի դիա կի կորստի, Նոր Հաճնում նրա հայտնաբերման, արտաշիրիմման զավեշտալի դեպքի մասին։ Անկեղծ ասած նույնիսկ չեմ կարող պատկերացնել գյումրեցի տատիկի ու Նոր Հաճնի մա հացածի հարազատների, զավակների ցավը երբ ականատես են եղել այս ամենին, այս ող բերգությանը։

Այսօր համաճարակի դեմ պայքարում, բուժանձնակազմը անմարդկային կերպով ծանրաբեռնված է՝ գերհոգնած, սակայն այս հանգամանքը արդարացնող կլիներ նախկին՝ Սերժի Հայաստանում, որտեղ մարդը, նրա ցավը, ող բերգությունը երբեք չի հուզել երկրի իշխանությանը, ավելին նրանք կասեին, որ նման դեպքեր շատ են եղել, աշխարհում էլ են լինում ու պետք չէ աղմուկ բարձրացնել, դե դեպք է եղել է, դի ակի հարազատները այդքան չեն ցավում որքան որոշ գործիչներ և նման այլ ցնդաբանություններ։

Այսօրվա Հայաստանում դա անընդունելի է, քանի որ այսօրվա Հայաստանում մարդը՝ քաղաքացին գերագույն արժեք է, իսկ նրա իրավունքների պաշտպանությունը իշխանության պարտականությունը, իսկ մարդու ցավը նաև իշխանության ցավն է։ Այս ճչացող փաստի առթիվ կիրականացվի ծառայական քննություն, կպարզվեն դեպքի բոլոր մանրամասները, կձեռնարկվեն բոլոր միջոցառումները, որոնք կբացառեն հետագայում դրա կրկնությունը։ Բայց այսօր ես ուզում եմ հայտարարել։

Ես մեղավորներ չեմ փնտրում, քանի որ այդ հարցը նույնպես ինձ համար պարզ է։ Ռազմական դրության ժամանակ զինվորի սխալի հիմնական պատասխանատուն հրամանատարն է, նա պետք է այնքան խոհեմ լինի, որ բացառի, կանխարգելի այդ սխալը, իսկ հայտնաբերելու դեպքում չեզոքացնի այն և չփորձի մեղքը բարդել միայն զինվորի գերհոգնածության վրա։ Հրամանատարը պետք է հաշվի առնի, որ իրենից ու իր որոշումներից են կախված բազմաթիվ մարդկային կյանքեր, հայրենիքի ապագան ու անվտանգությունը։

Այսօր Հայաստանում պատերազմ է թագավարակի դեմ, ի պաշտոնե ես եմ հրամանատարը բուժաշխատողների այն բանակի, որը մաքառում է անտեսանելի թշնամու դեմ ու ես ընդունում եմ իմ մեղքի առյուծի բաժինը տեղի ունեցած ողբերգության մեջ։ Ընդունում և ներողություն եմ հայցում մա հացածների հոգիներից, հարազատներից, զավակներից ու հասարակությունից, որ ստիպված եղաք անցնել այս ամենի միջով։ Ներողություն եմ հայցում նաև ՀՀ Վարչապետից, որ իմ սխալի պատճառով ստեղծեցի պայմաններ, որ նախկին հանցագործները ևս մեկ անգամ վայրեհաչեն իր և կառավարության հասցեին։

Նորից ներողություն եմ հայցում ու կիսում սույն միջադեպից տուժածների ցավը, այնպես ինչպես եթե այդ դեպքը պատահած լիներ անձամբ ինձ հետ։ Աստված պահապան հայ ճողովրդին, առողջություն բոլորիս”։ Առավոտյան արթնացա պետական այրի արժանապատիվ քայլից հուզված և արագորեն սկսեցի դիտել լրահոսը, փորձելով գտնել երազիս իրական լինելու ապացույցները: Սակայն ավաղ, դրա փոխարեն հանդիպեցի Հակոբ Ռուբինյանի գրառմանը, գրեթե նույն թեմայով, ուղղված Արսեն Թորոսյանին:

Կարդացի նաև որոշ մարդկանց նաև ֆեյքերի գրառումները, ուղղված Հակոբ Ռուբինյանին , ըստ որոնց “պարզվեց”, որ հեղափոխության 1-ին օրվանից պայքարող և ժողովրդի կողքը կանգնած Ռուբինյանը իրականում “պիցայակեր” է։ Իսկ “պիցայակեր” էլ դարձել է, քանի որ համարձակվել է թթու խոսք ասել Արսեն Թորոսյանին, քննադատել նրա պահվածքը դի ակի կորստի միջ ադեպի հետ կապված ու վերջինս էլ որոշել է իր ֆեյքերին, Հակոբ Ռուբինյանի վրա քսի տալով, նրան դարձնել պիցցայակեր և դրանով իսկ խուսափել իր պետական այրին ոչ վայել արարքի համար պատասխանատվությունից։ Ակամայից հիշեցի Վարչապետին՝

– երբ ներողություն էր խնդրում իր կողմից օբյեկտիվորեն ՀՀ դրոշի միջադեպով աշխատանքից հեռացված մաքսավորից, երբ տեղեկացել էր, որ վերջինս հիվանդ է, ունի երեխաներ: – երբ ներողություն էր խնդրում կուրթանեցի երիտասարդից, որին ճիշտ չէր հասկացել ու պահի տակ բորբոքվել էր: Իրոք պետական այրին, առաջնորդին վայել քայլեր, ներողություններ, որը լսելուց ակամայից հպարտություն ես ապրում, որ քո երկրի ղեկավարը առաջին հերթին մարդ է, հետո նոր Վարչապետ: Ամփոփեմ ՝

Հետևելով Արսեն Թորոսյանի գործունեությանը ու վարվելակերպին կասեմ սա, ինձ համար նա մի արժեք ունի, նրան նախարար է նշանակել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնեմ Արսեն Թորոսյանին, որ Վարչապետը ԱԱԾ տնօրեն էր նշանակել նաև Արթուր Վանեցյանին, հուշագիր էր ստորագրել ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ, թե ի՞նչ եղավ հետո նրանց հետ, կարծում եմ գաղտնիք չէ:

Իսկ թե ի՞նչպես, ի՞նչի համար, Արսեն Թորոսյանը, Արթուր Վանեցյանի և Արթուր Դավթյանի հետ միասին առերևույթ սարքեցին Դավիթ Սանասարյանի գլխին, դա հասանելի է բոլորին, բավական է դիտեք Դավիթ Սանասարյանի դատական նիստերի տեսանյութերը, պարզ է նաև թԵ՞ ինչի համար է Արսեն Թորոսյանը մանկավաճառության մեջ մեղադրվող Ռազմիկ Աբրահամյանին օրերս պատվոգիր տվել:
Դավթի գլխին սարքողներից 2-ի իրական դեմքը արդեն իսկ բացահայտված է և նրանք ժողովրդի կողմից իրավմամբ որակվել են որպես Հայ ժողովրդի դավաճաններ:

Մնացել է Արսեն Թորոսյանը: Կարծում եմ հատուցման ժամը մոտ է, Վարչապետը կարող է ներել շատ բան, սակայն ոչ անհարգալից և ցինիկ վերաբերմունքը այն ժողովրդի նկատմամբ, որի իրավունքի պաշտպանության համար անձամբ ինքը պայքարել է մոտ 2 տասնամյակ: Առողջ եղեք և ֆեյքերից հեռու, դրանք աղբ են, անկախ նրանից իշխանական են թե թուրքական, իսկ այսուհետ ֆեյքերի գարշահոտության պատասխանը կտան նրանց տերերը: Արտակ Գալստյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *