ԳՈՈՈԼ. Մխիթարյանը հրաշալի գոլ է խփում Նապոլիի դարպասը…

Հենրիխ Համլետի Մխիթարյան, հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ 7 տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։

Ներկայումս հանդես է գալիս իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)։ 8 անգամ (7 անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 2016,2017 թվականներին)։

Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմ բարկուն՝ 86 խաղում խփած քսանինը գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: 2017 թվականին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների Top 10-ում։

«Նապոլի» – «Ռոմա» խաղի 60-րդ րոպեին գոլ է խփել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սակայն Մխիթարյանի գոլը Ռոմային չփրկեց պարտությունից։ «Նապոլին» հաղթել է 2-1 հաշվով:

Տեսանյութը՝ ստորև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *