Հետևելով ձեր վարքագծին՝ հասկանում եմ, որ… Ռեգինա Պրազյանի չափազանց կոշտ պատասխանը Արամոյին

Ռեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երբ ժողովուրդը որևէ անհատի սկսում է մեծարել եւ հասցնել փառքի գագաթնակետին, ապա անհատի մոտ ի հայտ է գալիս վերին աստիճանի “հաբռգածության” սինդրոմը։ Սա վերջին ժամանակներս ի հայտ է եկել այն մարդկանց մոտ, որոնց ժողովուրդը մեծարել է ու մարդ սարքել։ Էն որ երևի չափազանց բարձր են եղել ծափահարությունները ու դրա արդյունքում է առաջացել դիմացինին լսել չցանկանալու սովորությունը ու ի հայտ եկել աստղային հիվանդությունը, որը որ կարծես անբուժելի է։

Ես մեծ հարգանք եմ տածում ցանկացած սպորտսմենի, արվեստագետի, պատգամավորի, կոշկակարի ու շինարարի նկատմամբ, սակայն բոլորի հանդեպ հավասար ու եթե նրանցից յուրաքանչյուրը իր տեղում է գտնվում։ Համաճարակի հետևանքով աշխարհի բոլոր ժողովուրդները միասնական դարձան ու ավելի արդյունավետ պայքարեցին այս չարիք վիրուսի դեմ՝ բացի հայերից։ Միակ լավ բանը այն էր հայերիս համար, որ դիմակներ կրել չցանկացողների “դիմակները” պատռվեցին այն էլ ինչ արագությամբ և այն էլ ինչ մարդկանց…

Այն մարդկանց, որոնց ժողովուրդը իր ծոցում էր մեծացրել եւ առանց իմանալու իրենց մարդ տեսակի մասին պաշտել եւ հասցրել բարձունքների։ Այն էլ ինչ բարձունքների… Այնքան ենք վերև բարձրացրել, որ բոլորիս վերևից են նայում։ Ես իհարկե հասկանում եմ, որ ոմանց համար երգը ու բեմը կյանք են, սակայն այ հարգարժան երաժշտական աշխարհի 70 տոկոս և

արվեստագետներ, ինչու՞մն է կայանում ձեր զայրույթը կոնկրետ իշխանությունների հանդեպ։ Տեղյա՞կ եք, որ ողջ աշխարհում է այս դրությունը ու ձեզանից վատ դրության մեջ լիքը մարդիկ կան։ Թե՞ օրինակ Սարգիս Գրիգորյանը հավաքները կազմակերպելուց առաջ հավաստի ինֆորմացիա էր տվել, որ հաստատ իշխանություններն են վիրուսը բերել։

Մի քիչ ռեյտինգ ձեռք բերածը եւ նախկինների պալատներում կլկլացրածը էլ իրեն վայել չի համարում որոշ ժամանակ հաղթահարել բարդությունները առանց Ռիտաների ձեռքերը համբուրելու եւ իհարկե կմեղադրի իշխանություններին, որ եկան ու էն նախկինների հետ ունեցած քեֆ ուրախությունը պակասեց։ Որ Մգեռ Արմենիան ու իրա նմանները էլ հարմար առիթ չեն ունենալու օճառվելու նախկինների տիկնանց եւ դեռ չերգած վարձատրվեն։

Որպես արվեստի ներկայացուցիչ կարող էիք դիմակներ բաժանել կամ մարդկանց գոնե կոչեր անեիք, որ ամեն ինչ լավ է լինելու միայն թե զգոն լինեն, դիմակ կրեն։ Սակայն չէէէ… Օրը մի քանի հազար դոլար աշխատող մարդը ո՞նց իրեն այդպիսի բան թույլ կտա։ Ու այժմ երբ կանգ է առել դղյակների շինարարությունները կամ վերանորոգումները՝ արդեն մեղադրում ենք պետությանը, որ ընդամենը 60.000 դրամ է տրամադրել տարիներ շարունակ պետությանը հարկ չվճարած երգչին կամ դերասանին։

Գիտեք հարգելիներս, երբ ես իսկապես կհայտնվեմ ֆինանսապես վատ իրավիճակում, ապա ժամանակավոր կմոռանամ իմ բուն մասնագիտության վերաբերյալ ու կփորձեմ այն ոլորտում աշխատել, որը որ համաճարակի ժամանակ կարող է եկամուտ բերել։ Իսկ որովհետև դուք նույնիսկ չեք էլ փորձում ուրիշ գործով զբաղվել, ապա ես միանգամայն վստահ եմ, որ դուք ունեք կուտակած գումար ի տարբերություն ողջ կյանքում մեջքը ծռած հավաքարարի, որը որ օրվա հացի գումար է միայն վաստակում, սակայն լուռ ու համեստ ապրում է գիտակցելով իրավիճակի կարևորությունը ։

Դուք տարրական կուլտուրա չունեք, որ հարգեք հարազատներ եւ բարեկամներ կորցրածների վիշտը ու փորձեք մի բանով էլ դուք աջակցեք պետությանը, որ շուտ հաղթահարենք այս քաոսը։ Որպես հարգված մարդիկ ձեր խոսքը կշիռ կունենար ու մարդիկ հասկանալով ամենի լրջությունը ավելի զգոն ու հետևողական կլինեին և ավելի պաշտպանված։ Սակայն հետևելով ձեր վարքագծին՝ հասկանում եմ, որ նախկինները ձեզ արդեն դիմել են են կշիռ ունեցող խոսքի պահով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *