Անպատժելիությունը այս պիղծ հայրենադավներին այնքան է ոգևորել, որ․․․ Ալեքսանդր Սայադյանի կոշտ և դիպուկ գրառումը

Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ․ Սահմանին երեկվանից կռիվ է, իսկ մեզ մոտ վետօական թափթփուկները հերթական սադրանքն են կազմակերպել։ Ռոբասերժական ծախու լրատվամիջոցներն էլ եթերը ողողել են այդ սադրանքով։ Լավ, մինչև ե՞րբ։ Սա արդեն ոչ թե ժողովրդավարություն է, այլ ամենաթողության խրախճանք։

Անպատժելիությունը այս պիղծ հայրենադավներին այնքան է ոգևորել, որ ոտքի են ելել այն պահին, երբ սահմանի վրա մեր զինվոր զավակները կյանքի գնով երկիր են պաշտպանում։ Ի՞նչ է սա, եթե ոչ հար ված զինվորի թիկունքին Եւ պետության անվտանգությանը։ Ի՞նչ է սա, եթե ոչ` դավաճանություն։

Պատերազմը չի ավարտվել, մենք դեռ պատերազմական դրության մեջ ենք և այս պարագայում պիտի գործեն պատերազմական դրության օրենքները։ Պահանջում եմ պատերազմական վիճակում գտնվող երկրում կայունությունը խարխլելու համար ձերբակալել վետօմետօական խառնակիչներին ու դատել պետական դավաճանության հոդվածով։

Նորից պահանջում եմ փակել ազերական լրատվամիջոցներից շատ ավելի վտանգավոր տեղական թշնամական լրատվամիջոցները ու պատասխանատվության ենթարկել դրանց տերերին։ Աստված պահապան մեր երկրին եւ մեր զինվորին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *