Հայտնի գրող Նարինե Աբգարյանի կոշտ և դիպուկ գրառումը ուղղված Մարգարիտա Սիմոնյանին

Ռուս «չինովնիկ», RT հեռուստաալիքի, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության եւ «Sputnik» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սարսափելի գրառում է

կատարել, որը հայերին վրդովեցրել է ոչ միայն իր ստահոդությամբ, այլեւ բացարձակապես անթույլատրելի տոնով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հայտնի գրող Նարինե Աբգարյանը:

«Ես լռում էի, քանի որ տիկին Սիմոնյանը խոստացել էր երկուշաբթի օրը ներկայացնել «ազդեցիկ» հայերի ցուցակը, ովքեր ցանկություն էին հայտնել նրա այդ բացահայտ զրպարտության տակ ստորագրել։

Շատ էի ցանկանում տեսնել այս ցանկը, նայել ստորագրողների աչքերի մեջ: Բայց որովհետև սայլը տեղից չի շարժվել (ցուսակը չկա), իսկ տիկին Սիմոնյանի էջը անընդհատ նայելը հոգնեցրել է, ես, այնուամենայնիվ, կարտահայտվեմ ։ Նրա բուն գրառմանը չեմ պատասխանելու: Ես ցանկանում եմ ուրիշ բան ասել. Ամեն անգամ, երբ Հայաստանում տեղի է ունենում դժբախտությունը, Սփյուռքը սկսում է դրամահավաքներ:

Ցավոք, այդպես է եղել մեր երկրի նորագույն պատմության բոլոր երեսուն տարիների ընթացքում` թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի օրոք փողեր չեն բավականացրել։ Եվ ինչպես կարող էր այն բավարարել, եթե նրանք գրեթե գրպանվում էին:

Ռոբերտ Քոչարյանը գործնականում օրինականացրել է կոռուպցիան Հայաստանում, Սերժ Սարգսյանը մատը մատին չի տվել, որ ինչ-որ կերպ շտկի այդ դրությունը։ Ուստի, երբ մեկ շաբաթ առաջ սահմանին սրացում տեղի ունեցավ, Սփյուռքը նորից «ձեքերը տարավ քսակին»։ Ողջ աշխարհից հայրենիք սկսեցին ուղարկվել հաղորդագրություններ. «Ինչ անենք, ինչով օգնենք»:

Պատասխանը մեկն էր. «Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն, գումար պետք չէ, բանակն ամեն ինչ ունի»: Իմ գրառման հետ ես կցում եմ նաև մի տեսանյութ, որում երևում է սահմանամերձ Բաղանիս տանող ճանապարհը։ Երեսուն տարի այդ ճանապարհը այնպիսի վիճակում էր, կարծես ռմբակ ոծված լիներ: Ժամանակին Քըրք Քըրքորյանի հիմնադրամը հսկայական գումարներ է հատկացրել, որ այն վերանորոգվի։

Կռահեք, գոնե մեկ անգամ դա արվել է, թե ոչ: Իսկ այժմ, Հայաստանի նոր իշխանության օրոք, որի հասցեին ՌԴ քաղաքացի Մարգարիտա Սիմոնյանը իր դժգոհությունն է հայտնում, սահմանամերձ Բաղանիսի ճանապարհն այսպիսին է։ Վերջում կբարձրացնեմ 2 հարց, որոնք ինձ հանգիստ չեն տալիս. առաջին ՝ ինչու է Ռուսաստանի հանդեպ հայերի վստահությանը հրեշա վոր վնաս հասցրած մարդը մինչև այժմ զբաղեցնում իր պաշտոնները։ Եվ երկրորդ` հռետորական. երբ է Սիմոնյանը վերջապես ինքնահեռացվելու հայերի շարքից։

Հայերին վրա այլևս հղում մի արեք, տիկին Սիմոնյան։ Դուք արդեն մեզ բավարար վնասել, այնպես որ դուք կարող եք ազատ լինել»,- գրել է Աբգարյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *