Վահե Զիրոյան, հայազգի դերասան, արվեստագետ:
Ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի երեքին Երևանում, Զիրոյանների ընտանիքում։ 1997 թվականից հաճախել է Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը: Մեկ տարի հետո՝ 1998 թ.-ին ընդունվել, 2004 թ.-ին ավարտել է Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցի դհոլ, դաշնամուր բաժինները։
2007 թվականին միջնակարգ ուսուցման ավարտից հետո միանգամից աշխատանքի է անցնել որպես խոհարար։ Մեկ տարի հետո՝ 2008 թվականին ընդունվել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Այնուհետև 2009 թվականին խաղացել է ՈՒՀԱ-ում (Ուրախների և հնարամիտների ակումբ),
որում հաջողություններ գրանցելուց հետո համագործակցել է «32 ատամ» ակումբի հետ: Հենց այստեղից էլ սկսվեց երիտասարդ արվեստագետի կինոկարիերան։ 2012 թվականին ընդունվել է Երևանի Պետական կամերային թատրոն որպես դերասան: Չնայած նրան, որ արվեստագետի հակումը դեպի երաժշտություն սկիզբ է առել դեռևս մանկուց,
այն իր ուրույն դրսևորումն ունեցավ 2014 թվականին, երբ 23-ամյա Վահեն իր մասնակցությունն ունեցավ «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծում, ուր ակնհայտ ձայնային տվյալները նրան հասցրին մինչև նոկաուտ փուլ
Տեսանյութը դիտեք ստորև՝