Բարև Ձեզ: Հայ գրականությունը Հայաստանում պաշտպանելը, համաձայնեք, որոշակի քաղաքական ցինիզմ է պարունակում։ Ուշադիր եղեք․ ամենաթունդն աղմկում են իրենց թիթեռի կյանքով դասագրքերում պատմություն եւ գրականություն կեղծողները։
Այլ կերպ ասած, քանդվում է պալատական մտավորականների մենաշնորհային սինդիկատը, որի փլատակների տակ չմնալու համար էլ պետք է դիմել մեր ամենաբարձրին՝ Նարեկացուն փրկելու շան տաժին։ Նարեկացին, այո, բարձր է եւ տիեզերական, և այդպիսին մնալու է մեզանից հետո։
Եթե կցանկանաք, Նարեկն աստվածաշնչյան տրամաչափ ունի․ գոնե այդ սուրբ աշխարհը ձեր փարիսեցիությամբ մի մտեք։ Բայց և մի պղծեք ձեզանից հետո ապրողների ճանապարհը Ջոյսի, Քամյուի, Սելինջերի կամ Սարտրի աշխարհը մտնելու համար։ Ես դա արել եմ խորհրդային տարիներին, թաքուն, վախվորած, Սոլժենիցինին ձեռագիր կարդալով, քանի որ իմ ներսում փլուզ վում էր սովետների
բռն ապետությունը, իսկ դուք այժմ, ազգ ու եկեղեցի փրկելու երեսպաշտությամբ հենց նույն բռ նապետությունն եք քարոզում։ Ախր ամենադիպուկը հենց Նարեկացին է սաստում ձեր կեղծ բարեպաշտությունը։
Եվ չփորձեք Սթայնբեկի կամ Մարկեսի համամարդկային անուրջներում հայի ինքնատիպության կորուստ որոնել․ ցինիզմը հենց դա է, առանց տարատեսակ ժուլիկությունների․․․
Հաջողություն: Նվեր Մնացականյան
Տեսանյութը դիտեք ստորև՝