ԱՄՆ Կոնգրեսի հուժկու հարվածը Թուրքիային

Հիշեցնենք, որ Թուրքիшյի կողմից S-400-ների ձեռքբերումը, լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերությունների մեջ։ Ամերիկացի չորս կոնգրեսականների (Ջիմ Ռիշ, Մայք Մքքոլ, Էլիոտ Էնջել, Բոբ Մենդերես )նախաձեռնությամբ երկու տարով գաղտնի ձևով սառեցվել է ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը

Թուրքիային։ Այդ մասին տեղեկացնում է ամերիկյան Defense News ամերիկյան լրատվական կայքը. փոխանցում է ermenihaber-ը: Աղբյուրի համաձայն՝ գլխավոր պատճառը S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասիմ ռուս թուրքական գործարքն է։ Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիան թեև 2019թվականին ձեռք էր բերել

ռուսական ՀՕՊ համակարգերը, այնուամենայնիվ դրանք հինա չեն ակտիվացվել ու գործարկվել։ Պաշտոնական Անկարան այդ ամեն ինչը պատճառաբանում է Թուրքիայի տարածքում կորոնովիրուսյան հիվանդության պատճառով ստեղծված իրավիճակով։ Աղբյուրի փոխանցմամբ, դեռ պարզ չէ, թե փաստացի ամերիկյան կողմը քանի պայմանագիր է սառեցրել,

որոնք ժամանակին կնքվել էին Թուրքիայի հետ: Նշվում է, որ այդ գործարքներից առնվազն երկուսը համարվում են բավական խոշոր: Դրանցից մեկը կապված է F-16 կոր ծшնիչների մոդիֆիկացման հետ, իսկ մյուսը ամերիկյան շարժիչների արտադրության արտոնության հետ, որոնցով Թուրքիшն պիտի ավարտին հասցներ Պակիստան

արտահանվելիք թուրքական արտադրության ռազմшկան ուղղաթիռների վերաբերյալ 1,5 միլիարդանոց գործարքը։ Նաև նշվում է, որ վերջին անգամ ԱՄՆ-ն զենքի վաճառքի սառեցում Թուրքիայի հանդեպ կիրառել էր այն ժամանակ, երբ թուրքшկան իշխանությունները օկուպացրել էին Կիպրոս կղզու մի մասը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *