ՍԱ երկիր ղեկավարածի խո՞սք է…Ֆելիքս Մելիքսեթյանի դիպուկ և կոպիտ անդրադարձը Սերժ Սարգսյանին

Ֆելիքս Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Սերժ Սարգսյանի, օգոստոսի տասնիննի հարցազրույցի առնչությամբ: Նախ պետք է նշել, որ հատկապես Սերժ Սարգսյանի օրոք շարունակ հայտարարվել է՝ ՛՛Ադր բեջ անական կողմի բոլոր զինաշարժերը մեզ տեսանելի են ու վերահսկվում են՛՛: Այժմ նա ասում է՝ ՛՛Ադրբեջանցիները հա րձ ակվել են հանկարծակի, մենք չենք իմացել, հետախուզությունը թերացել է՛՛: Այսինքն, հակառակորդը պետք է տեղյա՞կ պահեր… Սա երկիր ղեկավ արածի խո՞սք է…

Մի շարք անգամներ ցուցադրվել են Ապրիլյան պատերազմի որոշ էական դրվագներ, որտեղ զինվորները խրամատներում տագնապում էին, թե գալիս են, անընդհատ գալիս են, շատ են… Կադրերից կռահելի էր, որ հակառակորդի զինվորները մեր խրամատներից 100-120 մետրի վրա են ու գալիս էին ու գալիս, իսկ ռազմական անհրաժեշտ և ոչ մի հակագործողություն: Եթե պարոն Սերժ Սարգսյանի դ ատողությանը անհասու է, ապա կխնդրեի բարձրաստիճան որևէ զինվորական պարզաբաներ, թե մարտավարության ո՞ր կանոններն են

պարտադրում, թշնամուն կր ակով տարածության վրա պահելու փոխարեն, թույլ տալ թափանցել սեփական խրամատներ… Այժմ, պարոն Սարգսյան, որտե՞ղ է ձեր ՄԵԾ սուտը՝ ՛՛Տեսանելի և վերահսկելիու՞մ՛՛, թե՞ ՛՛Սահմանների պաշտպանությունում՛՛… Հատկանշական է, որ մենք ունեցանք հարյուրից ավելի զինվորների կորուստ, բայց որևէ գեներալի կամ բարձրաստիճան սպայի ՛՛եղունգ չքերծվեց՛՛: Արդյո՞ք նրանք եղել են զինվորի կողքին, խրախուսել նրան (ադրբեջանական գեներալը վերջերս զո հվեց խրամատում):

Պարոն Սարգսյան, ձեր բանակ թալանող, տռզած գեներալները, ընդհանրապես, երևանյան խաղատներում եւ ճոխ ու շքեղ վայելումների մեջ են գտնվել մշտապես, թե ինչ միջոցներով, դուք լավ գիտեք: Սերժ Սարգսյանը միտք արտահայտեց, թե սահմանին տեսասարքեր չեն եղել: ՍՈՒՏ է, տեսասարքեր ՛՛եղել են՛՛, ուղղակի նրանց համար ՎՃԱՐՎԱԾ չի եղել… Պարոն Սարգսյան, այժմ վերցրեք թուղթ եւ մատիտ ու հաշվեք՝ Ձեր հարազատ եղբոր ու գլխավոր թիկնապահի մոտ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ, երկրից թալանած ՏԱՍՆՅԱԿ

ՄԻԼԻՈՆ դոլարները որքա՞ն տեսասարքերի կբավականացնեին: Լավ, ձեր դատողությունն ու բարոյականությունը ո՞րտեղ է, որ խոսելիս, չեք մտածում նման հարցերի առջև հայտնվելու վերաբերյալ: Պարոն Սարգսյան, դուք, ձեր գեներալները, ձեր շրջապատի բոլոր պատասխանատուները զբաղված եք եղել ԹԱԼԱՆՈՎ: Եթե դուք մի քանի անգամ հայտնվել եք խրամատներում եւ զինվորի հետ, խաշած ձավարի նրա սեղանին, այդ արել եք զուտ նկարվելու համար, վկայությունը՝ իրականությունն ու իրադարձություններն են:

Պարոն Սարգսյան, երեկ դուք ապացուցեցիք, որ անհարմարի զգացողությունը օտար է ձեզ, որ դուք ձեր շուրջ ստեղծված բազում եւ բազում վարկաբեկիչ իրողությունները, փաստերը, ժողովրդի փնովումները, վիրավորանքները… կարող եք այլաբարո զանց անել և ելնել ՛՛հարցազրույցի՛՛, որ փաստերը աղավաղելով բարձրացնեք զայրույթի եւ ատելության նոր ալիք: Դուք կր կին վիրավորեցիք մի ամբողջ ժողովրդի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *