Նվեր Մնացականյանի ջախջախիչ մեկ րոպեն ՔՊ կուսակցությունը լքած և Վանեցյանի կուսակցությունում հայտնված դավաճան Արման Դավթյանի մասին

Բարև Ձեզ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամը, ինչպես ինքն է հավաստում, անդամագրվել է ԱԱԾ նախկին տնօրենի Հայրենիք կուսակցությանը։ Հայկական որոշ կայքերի գլխագրերում հայտնված այս տեղեկությունը ուշադրություն չէր

գրավի, եթե չլիներ քաղաքական դասալիքի շեշտադրված վիրավորանքը նախկին կուսակիցների հասցեին։ Շատ ավելի վատ, եթե նրան համոզել են վճարել անբարո տրանսֆերի այդպիսի գին, հավանաբար ինչ որ բանի դիմաց, հակառակ դեպքում քաղաքական համոզմունքով հեռացողը գոնե չէր վիրավորի

նախկին համախոհների համուզմունքը։ Դժվար է ասել՝ ով կտխրի կամ կուրախանա այս մանրախնդիր տեղաշարժով՝ Քաղաքացիական պայմանագիրը, որ կորցրել է նախկին հեղափոխականին, թե Հայրենիքը, որ ձեռք է բերել հակառակորդի դասալիքին։ Ժամանակի խնդիր է, ինչպես ժամանակի խնդիր էր հայկական

կուսակցապետության փլու զումը 2018-ին։ Հաստատ չեք մոռացել կոալիցիոն քառյակի կամ եռյակի կարիերիստ կուսակցականների մի ճամբարից մյուս ճամբար առուվաճառքը հենց տեղում, պաշտոնի գինը որոշելիս։ Դրա համար էլ ընտրություններին ախորժակն այնքան էր անզուսպ, որ չէին էլ նկատում,

ինչպես է կոալիցիոն կուսակիցների թիվը գերազանցում Հայաստանի բնակչության թվին։ Հիշեք այս մառազմը՝ հարմարավետ կուսակցություն փնտրելիս․․․ Հաջողություն։ Նվեր Մնացականյան

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *