Ժողովրդական ասացվածք կա, թե չես լսել, ասեմ իմացի․․․ Ավագ Պապոյանի կոշտ գրառումը Գագիկ Ծառուկյանի և նախկին իշխանությունների մասին

Ավագ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Աբսուրդի ժանրից…

“Պետությանը, իշխանություններին հարկավոր է ուժեղ ընդդիմություն, առողջ քննադատություն” Ահա, մոտավորապես այս միտքն արտահահյտող մի վերնագիր տեսա կայքերից մեկում. Առաջին հայացքից տեսնում ես ,որ առողջ միտք է, իհարկե ցանկացած պետությունում, հատկապես ժողովրդավար երկրներում, այս ինստիտուտի առկայությունը ոչ միայն ցանկալի է, այլ նաև պարտադիր…

Գուցեև ես էլ միանայի այս կոչի հեղինակին, գուցե նույնիսկ ամբողջությամբ կարդայի նյութը, եթե չտեսնեի նյութի հեղինակի նկարը… -Լսում ես, այ Նիկոլ, ես էն տղեն եմ, հենց հիմա կանգնած եմ Հրապարակում, թե դուխ ունես, արի ինձ ձնագնդիկով հար վածի: Ու ով էլ կասկածի, որ ես էն տղեն եմ, որ դուխ չունեմ, Հրապարակում կանգնած եմ, թող փորձի ինձ ձնագնդիկով հար վածի:…

-Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա…» “Խնդրեմ, էս ուղեղի տեր մարդն է խոսում առողջ քննադատությունից… Լսի՜ պարոն ՙՙ բիգուձի”, դու wu դուք լուրջ խնդիրներ ունեք. Չէ, խնդիրը ինստիտուտի կայացման մեջ չէ, ես ավելի քան վստահ էի, որ դու միայն այդպես կհասկանաս, խնդիրը նրանում է, որ դուք սկզբից պետք է հասկանաք ու յուրացնեք, թե ո՞րն է ընդդիմությունը, ի՞նչ ասել է առողջ քննադատություն. Այ հենց էդքանը հասկանաս, հետո կարելի է նաև լսել քո մտքերը.

Չէ՜,ես չեմ ասում, թե իշխանությունը իդեալական է, անսխալ է, բայց այդ բացերը մենք տեսնում եւ առանց հիվանդագին զրպարտությունների, բարձրաձայնում ենք, դժգոհում եւ միաժամանակ, ուրիշ լուծումներ ենք առաջարկում…. Ու ո՞րն է քո կամ ձեր “առողջ քննադատությունը՝ Նիկոլի դիմակի բիզնե՞սը, թե Վորոնեժի սիգարետները, թե ճաշի գդալով սև իկռա ուտելը, Կանադայում առանձնատուն գնե՞լը, թե առանձնատան երկու միլիոն դոլարանոց վերանորոգումը,

Նիկոլի մի քանի հազար եվրոյանո՞ց, թե Աննայի 5,5 միլիոն դոլարանոց ժամացույցները. Ախր ո՞ր մի բարբաջանքը ասեմ…
Կծիծաղեինք իհարկե, եթե այդքան զզվելի չլիեր… Խ-ն ու խիյարը խառնել եք իրար. Ժողովրդական ասացվածք կա, թե չես լսել, ասեմ իմացի՝ Գողը գիտե սաղ գող են, էն բանն էլ գիտե սաղ իրա պես են… Մի հատ ձեզ թափ տվեք՝, թոշակառուի թոշակ գողացողները եկել, բարերար են ցանկանում ձևանալ…

Դուք ձեզ “իսկական” ընդդիմադիր եք երևակայում, “լուրջ” քաղաքական գործիչ, “ճշտի ասպետ” եք ուզում ձեզանից կերտել, բայց էնքան ուղեղներիդ ծալքերը արդուկած են,որ ձմեռ պապին, մեշոկ պպապից չեք տարբերում, մինչև այժմ “домофн”-ի խոսափողը վերցնելիս “ալո” եք ասում.. Ջիվանին կասեր “Խելքի աշեցեք”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *