Եւ երբ Արցախիս երկինքը անամպ լինի, ես քեզ կզանգեմ ու կասեմ… Զինվորի անչափ հուզիչ նամակը` ուղղված մորը, անհնար է կարդալ առանց արցունքների

Զինվորի նամակը. Մամ ջան. մի զանգիր, որ չշեղեմ ուշադրությունս. Պարտքս եմ տալիս հայրենիքիս, սակայն կյանքս քո համար եմ խնայում, իմ համար չէ, իմ մամ… Մամ, աղոթիր, շարունակ աղոթիր, ծունկդ մի կտրիր այն հողից,

որ իմ մյուս եղբայրների шր յունով է սրբացած… մամ ծնկիր մեր սուրբ հողին և աղոթիր… գիտես` քո աղոթքը որքան անգամ փրկեց կյանքս. Եւ դարձյալ կփրկի, գիտեմ, աղոթիր, մինչ վերջին թուրքին չսшտ կեցնենք: Եւ երբ

Արցախիս երկինքը անամպ լինի, ես կզանգեմ քեզ և կասեմ բարև մամ ջան, և գիտեմ, որ մոմի պես հալվելու ես իմ ձայնից և ասես. « Բարև բալ ջան, բարև… ասես` կապույտ երկինքդ անամպ է… արի տուն իմ արև ,արի և լուսավորի օրս,

տունս, կյանքս… Արի և ծխացրու ծուխը ծխանի, որ նոր զինվորդ լույտ աշխարհ գա, որ մեր երկինքը միշտ անամպ պահի. Եւ ես կգամ մամ, որ ծնկի իջնեմ քո մե ռոնաբույր գրկի առաջ, որ համբուրեմ վախից չորացած այտերդ, և սրբեմ կարոտիդ արցունքներն ու կասեմ. «Դե հիմա

զա րկ դհոլ զուռնան և տղայիդ պսակիր մամ ջան…» Աղոթիր, որ երազանքս երազանք չմնա մամ… աղոթիր. որ լսես ձայնս հեռախոսի միջից, որ քեզ ավետի հայրենիքի ազատության և հաղթանակի լուրը, որ քեզ գոռամ. -Ալոոո. բաաաարև, մաաաամ… ես գալիս եմ… Զինվորի նամակը.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *